Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

19:23 30.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել Ն. Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:

Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, և այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:

Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, և այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների և Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ և զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

18:13 07.06.2025

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

BACK_TO_TOP