17:02 06.01.2018
Գրիպ եմ, լավ չեմ. արտահայտությունը հաստատ վերջին օրերին շատ եք լսել: Ու այն ասում են ոչ միայն Հայաստանում:
Աշխարհում թե քանի մարդ է հիմա գրիպով հիվանդ, դժվար է ասել, քանի որ վիճակագրություն չկա: Փոխարենը հայտնի է, թե հունվարի մեկի դրությամբ քանի մարդ է գրիպից մահացել: Ընդահուր առամամբ՝ մինչև հունվարի մեկը Եվրոպայում ու ԱՄՆ-ում 48 մահվան դեպք է գրանցվել:
Ֆրանսիա-2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում մահացել է 31 մարդ:
Իռլանդիա- 10-ից ավելի դեպք
Վաշինգտոն -գրիպից մահացել է 20 մարդ
Պետք է նշել, որ մահաբեր գրիպը սպառնում է ԱՄՆ-ի 36 նահանգի: Համաճարակի մասին են խոսում նաև Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այս համաճարակը կարող է լինել բարդագույնը վերջին 50 տարիների ընթացքում։
ShantNews-ը փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: ՀՀ Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի փոխանցած տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր հոսպիտալներում գրիպով հիվանդ 360 մարդ կա:
«Գուցե ԱՄՆ-ում մենք գործ ունենք H3 -ի հետ, այստեղ գործ ունենք H1-ի հետ: Այնտեղ կարող է B-ն տարիքային ինչ-որ խմբերում է արձանագրվում, մեզ մոտ բոլոր տարիքային խմբերում է արձանագրվում: Մեզ մոտ այսօր հիմնականում Էրես վիրուսն է շրջանառվում, որոնց նկատմամբ խոցելի են երեխաները», -ասաց Թորոսյանը:
360 հիվանդի մեծ մասը երերխաներ են
Ըստ ԱՆ փոխանցած տվյալների՝ այսօր հոսպիտալում գտնվող գրիպով հիվանդների զգալի մասը 0-ից 2 տարեկաններ են: Հոսպիտալացվածների վիճակը, Առողջապահության նախարարության պատասխանատուի հավաստմամբ, թեթև կամ միջին ծանրության է: Վերակենդանացման բաժանմունքներում շատ քչերն են, իսկ արհեստական շնչառական ապարատին որևէ մեկը միացված չէ:
«Խուճապի կարիք ամենևին չկա: Իրավիճակը համահունչ է բոլոր տարիների միևնույն ժամանակահատվածին: Ավելին, մենք անցյալ տարի 1.2 անգամ ավելի շատ դեպքեր են ունեցել», –ShantNews-ին հավաստիացրեց ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետը՝ ամեն դեպքում չհերքելով, որ Հայաստանում էլ հանդիպում են գրիպի այն տեսակները, որոնք այս օրերին Եվրոպայում են, այսպես ասած, շրջանառվում: Հարցին, գուցե Եվրոպայում արդեն մուտացվա՞ծ տեսակի հետ գործ ունեն, Լիանա Թորոսյանը պատասխանեց.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որևէ մուտանտ տեսակի առումով որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ և չի տրամադրվել, վերջինիս կողմից որևէ տեղեկատվություն չի տրամադրվել որևէ երկրի»:
ԱՆ հերթական անգամ հիշեցրել է, թե ինչ պետք անել գրիպի վարակից հնարավորինս խուսափելու համար՝ չշփվել հիվանդ անձանց հետ, հաճախակի օդափոխել սենյակը, որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը: Օգտագործել հատկապես այնպիսի սննդատեսակներ, որոնք հարուստ են վիտամին C-ով, ինքաբուժմամբ չզբաղվել՝ նպաստելով հիվանդության խորացմանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...