Սաակաշվիլիի և մյուս նախագահների դատապարտման օրինակները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Սաակաշվիլիի և մյուս նախագահների դատապարտման օրինակները

18:27 06.01.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հունվարի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել 2006թ գործարար Սանդրո Գելաշվիլիի սպանության գործով դատապարտված 4 պաշտոնյա անձանց օրենքով նախատեսված կարգը խախտելով ներում շնորհելու և պատիժը կիսելու, պաշտոնական իրավասությունները չարաշահելու մեջ՝ դատապարտելով նրան  եռամյա ազատազրկման:

Վրաստանի նորագույն պատմության  մեջ նախկին նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելն, առավելապես՝ ազատազրկման դատապարտելն աննախադեպ պատմություն է:  «Անկախ նրանից , ով ինչ պաշտոն է գրավում, այս դատավարությունը յուրաքանչյուր արարքի համար պատասխանատվության ենթարկվելու նախադեպ պետք է  դառնա»,-դատավճիռը հայտարարելուց հետո ասել էր դատախազ Իրակլի Նադերաիշվիլին:

Հետաքրքիր էր Վրաստանի գործող նախագահի արձագանքը տվյալ գործընթացին: Մարգվելաշվիլին դատապարտել էր  Սահակաշվիլիի նկատմամբ դատավճիռը՝ վերջինիս կողմից համաներման սահմանադրական իրավունքի կիրառման հարցում՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է նախադեպ դառնալ նախագահի տվյալ հարցում համաներման  իրավունքի կրճատման համար:

Նորագույն պատմության մեջ նախկին նախագահների ու վարչապետերի քրեական պատասխանատվության դեպքերը  եզակի չեն: 2017թ  կաշառք վերցնելու, իրավասությունները չարաշահելու, պետական գաղտնիքը  փոխանցելու համար քրեական պատասխանատվության էր  ենթարկվել Հարավային Կորեայի նախկին  նախագահը:

2016-2015 թթ կաշառք վերցնելու մեղադրանքով դատապարտվել էին Բրազիլիայի ու Մոլդովայի, Իսրայելի նախկին վարչապետերը:

2014թ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով քրեական պատասխանատվության էր ենթարկվել Պորտուգալիայի նախկին վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

BACK_TO_TOP