Բացեք Թուրքիայի հետ սահմանը, քանի դեռ Արևմտյան Վրաստանում սով չի սկսվել. Գիգի Ուգուլավա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Բացեք Թուրքիայի հետ սահմանը, քանի դեռ Արևմտյան Վրաստանում սով չի սկսվել. Գիգի Ուգուլավա

18:30 04.07.2020

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան, կոչ է անում իշխանություններին բացել սահմանը Թուրքիայի հետ և մարդկանց աշխատանքի հնարավորություն տալ:

Խոսքը վերաբերում է սեզոնային արտագնա աշխտանքի մեկնող Արևմտյան Վրաստանի  բնակիչներին, որոնք կորոնավիրւսի համաճարակի հետևանքով հայտնվել են անելանելի դրության մեջ`զրկվելով աշխատանքից:

«Տարիներ շարունակ մեր հայրենակիցները, քանի որ այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել, մեկնում են Թուրքիա՝ սեզոնային աշխատանքի: Ես խոսում եմ այն ​​10 հազար մարդու մասին, որոնց սեփական պետությունը չի կարող ապահովել աշխատանքով, և նրանք մեկնում են հարևան երկիր:

Սա այս մարդկանց եկամտի միակ աղբյուրն է, և այս երեք ամիսների ընթացքում մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը վաստակում է մոտ 8-10 հազար լարի՝ ապահովելով իր ընտանիքին մի ամբողջ տարով: Մենք լավ հասկանում ենք համաճարակային իրավիճակը և տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Միևնույն ժամանակ, մենք պետք է վստահենք բժիշկներին և համաճարակաբաններին և ոչ թե իշխանություններին, որոնք օգտագործում են կորոնավիրուսը քաղաքական նպատակներով: Բացեք սահմանը Թուրքիայի հետ, քանի դեռ Արևմտյան Վրաստանում, բառացիորեն, սով չի սկսվել»,- հայտարարել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP