Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

21:01 04.07.2020

Վրաստան ժամանող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը կլինի վճարովի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավան:

Նախարարի խոսքով՝ նոր կանոնները կհրապարակվեն առաջիկայում: Արտերկրից ժամանած գործարարներին ընտրության հնարավորություն կտրվի՝ վճարովի երկշաբաթյա դիտազննում շքեղ հյուրանոցներում կամ կորոնավիրուսի պարբերական թեստավորում: Երկու դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ինքնուրույն կրելու են բոլոր ծախսերը:

«Նրանք իրենք պետք է ձեռք բերեն թեստեր և 14 օրվա ընթացքում ամեն երրորդ օրը թեստավորվեն: Սա վերաբերում է ցանկացած երկրից ժամանող անձանց», – ասաց Թուրնավան:

Ինչ վերաբերում է դրանց արժեքին, նախարարը նշել է, որ այն ինչ-որ «ահաբեկող գումար չէ»: Նա նաև նշել է, որ վրացական իշխանությունները նման կանոնակարգեր են ներդնում՝ մի կողմից քաղաքացիների առողջությունը պաշտպանելու, մյուս կողմից ՝ «ներդրողների փոխհարաբերություններին չխառնվելու» համար:

«Մենք ունենք շատ ակտիվ ներդրումային քաղաքականություն: Զուգահեռաբար, մենք ուզում ենք օգտագործել նոր հնարավորությունները, որոնք հայտնվել են շուկայում», – ասել է նախարարը:

Համաձայն սահմանված կանոնների՝ այսօր արտերկրից Վրաստան ժամանող բոլոր անձինք պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին: Միակ բացառությունը պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներն են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP