16:24 06.07.2020
Թուրքիայում ձերբակալվել է 115 մարդ, որոնք նախկինում աշխատել են ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդում (MASAK) ու հանդգնել են ստուգել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական շարժերը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկիչների» հետ կապեր ունենալու համար, գրում է «Էրմենիհաբերը»։
Բանն այն է, որ այս մարդիկ համակարգում Էրդողանի անունն են փնտրել իրենց աշխատանքի ընթացքում։ Հետագայում նրանք անցել են այլ աշխատանքի, բայց նրանց «արարքը բացահայտվել է»։ Թուրքիայի իրավապահները հիմա պնդում են, որ այդ անձինք կապ ունեն գյուլենական շարժման հետ, որին մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի իրականացման մեջ։
Հետաքրքիր է, սակայն, որ այդ մարդիկ այդ համակարգում աշխատանքի են ընդունվել հենց այդ հեղափոխության փորձից հետո, երբ Էրդողանի հրահանգով «վհուկների որս» էր սկսվել ամբողջ պետական համակարգում։
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...