15:27 06.07.2020
2020թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, և կանգնեցրել են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական ծառայությունից:
Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել և քաշքշելով պոկել է համազգեստի կոճակները՝ այդ կերպ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրելով ոչ վտանգավոր բռնություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:
Պարզվել է ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած քաղաքացու ինքնությունը, որը Ստեփանավան քաղաքի բնակիչ է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...