Արմավիրի մարզպետարանը եղեգնուտցիներին կոչ է անում դրսևորել հանդուրժողականություն և հավասարակշռվածություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Արմավիրի մարզպետարանը եղեգնուտցիներին կոչ է անում դրսևորել հանդուրժողականություն և հավասարակշռվածություն

11:15 07.07.2020

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ: Հիշեցնենք, եղեգնուտցիները դժգոհում էին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետը՝ Ռազմիկ Մարգարյանը:

Տարածված պարզաբանման մեջ նշված է.

«ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան:

Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի(երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյան)` մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է և փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:

Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ` Ռազմիկ Մկրտչյան)` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:

Վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ, ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:

Ավելին, ներկայացված ժամանակահատվածում,համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել N01/13/02786-2020 գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի N10.1/11887-2020 գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Որից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի NՍՊ/14.1/15486-2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի NՄՈ/203-2020 որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N278 որոշումը:

Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԴ/10359/05/18 վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, որից հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանում հուլիսի 1-ին մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 23-ի N65677/20 ծանուցագիրը, որով տեղեկացվել է, որ նշված գործով դատական նիստը տեղի է ունենալու 2020 թվականի նոյեմբերի 20-ին: Այս ամենին զուգահեռ, Ռազմիկ Մարգարյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզպետարան է ներկայացվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ ՎԴ/10359/05/19 վարչական գործով կայացված որոշումը, որով թիվ ՎԴ/10359/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի վճռի դեմ Ռազմիկ Մարգարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճվել է, քանի որ նա 2020 թվականի հունիսի 24-ին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` հայցից հրաժարվելու մասին:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ ՎԴ/10359/05/19 վարչական գործով կայացված որոշումը հիմք ընդունելով` ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հուլիսի 2-ի NՄՈ/219-2020 որոշմամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ` ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ընդունում-հանձնում կազմակերպելու համար:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, որպես օրինականության սկզբունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար»:

Ամբողջությամբ՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP