19:00 07.07.2020
Այս տարի Գյումրիում ֆինանսական տարբեր աղբյուրներով փողոցաշինության ծրագրերի ծավալն ավելին է, քան նախորդ տարի:
Լայնածավալ աշխատանքները 23 միլիոն եվրոյի վարկային ծրագրով են, իսկ մնացածը պետական սուբվենցիայի մասնաբաժինն է։ Այս դեպքում էլ փողոցների թիվը մեծ է, բայց աշխատանքի ծավալներն են փոքր` յուրաքանչյուր փողոցում նորոգումներն ընդգրկելու են հազիվ 500 մետր։ Այդ փոքր ծավալների մեջ, սակայն, Սուրեն Մատնիշյան փողոցի 200 մետրը տեղ չի գտել։
Սուրեն Մատնիշյան փողոցը համարվում է երկրորդական, բայց կենտրոնականներին հարակից ու կապող հանգույց Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Գորկու փողոցների համար։ Վերոնշյալ երեք փողոցները հիմնանորոգված են, Մատնիշյանը մեջտեղում մնում է անբարեկարգ՝ ընդամենը 100 մետրն է ասֆալտապատ, այն էլ հանուն մանկապարտեզի։ Փողոցը մեկ կիլոմետր է, ասֆալտած հատվածը 100 մետրն է, մի 700 մետր էլ փողոցաշինական մեծ ծրագրով կնորոգեն, քանդված կմնա 200 մետրը, ինչի համար տարածքի բնակիչները բողոքում են։
Դժգոհությունները Մատնիշյան փողոցի բնակիչների մոտ առաջացան այն բանից հետո, երբ իմացան, որ փողոցը նորոգվողների ցանկում է, բայց դա 200 մետրին չի վերաբերում: Հարակից փողոցներում 2020 թիվն է, իսկ Մատիշյանում՝ 70-ականները:
Հետո սկսվել են դիմումները պատասխանատուներին՝ խնդրանքով, ապա պահանջով՝ 200 մետրն ընդգրկել նորոգվողների ցանկում։ Դիմումներ գրել սկսել են դեռ 2018 թվականից։
Հաջորդ տարվա ծրագրում ընդգրկելու հերթական հավաստիացումն է բնակիչներին տալիս կոմունալ բաժնի պետը: 2018-ին նման պատասխան բնակիչները ստացել էին։ 200 մետրը տեղափոխվում է 2021 թվական, իսկ խոստումների արանքում բնակիչներն իրենք են փողոցը երթևեկելի վիճակի բերել:
Խնդրի լուծումը դարձյալ դիմում գրելով է։ Կոմունալ բաժնի պետը սա է խորհուրդ տալիս բնակիչներին, որպեսզի խնդիրը ներկայացնեն կոմունալ ծառայությանը։ Իսկ փողոցը հաջորդ տարի նորոգելու խոստումը, եթե ուժի մեջ մնա, լինելու է սուբվենցիոն ծրագրով։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...