Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր

11:27 08.07.2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ 187 միլիոն 73 հազար դրամ:

Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը և բարեկարգել տարածքը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 300 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սևակ, փողոցների մայթերի և Սեպտեմբերի 21-ի շենքի բակի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 85 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 57 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գ.Նժդեհի-103 և Տիգրան Մեծ-7 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 43 միլիոն 997 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 798 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 199 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է գազիֆիկացման աշխատանքների իրականացում Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Տիգրան Պետրոսյան և Պարույր Սեւակ փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 462 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 723 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 738 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի և Թթուջուր գյուղի ջրահեռացման, Ճամբարակ քաղաքի, Իսահակյան, Օգոստոսի 23 փողոցների, Ճամբարակ թաղամասի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի և Վահան բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցման, Թթուջուր բնակավայրի ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցման աշխատանքների իրականացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 172 միլիոն 524 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 120 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 51 միլիոն 757 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով նախատեսվում է Թթուջուր, Վահան և Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների և Ճամբարակի համայնքապետարանի շենքի 3-րդ հարկի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 53 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 18 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 22 միլիոն 550 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում , Ճամբարակ քաղաքի մի շարք փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 657 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 39 միլիոն 427 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 21 միլիոն 230 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում, իսկ բոլոր շինարարությունները կավարտվեն այս տարվա ընթացքում:

«Հսկայածավալ ներդրումների արդյունքում, որի նախադեպը Ճամբարակը չուներ, մենք կարողանում ենք լուծել տասնյակ տարիներով կուտակված բազմապիսի հիմնախնդիրներ՝ սկսած ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզի, վարչական շենքերի հիմնանորոգումներից և վերջացրած բազմաբնակարան շենքերի տանիքների, գազատարների, լուսավորության ցանցերի կառուցոմով: Միաժամանակ, բացի համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, հարյուրավոր մարդիկ ապահովվում են աշխատատեղերով, որը շատ ավելի կարեւոր խնդրի լուծում է արտակարգ դրության պայմաններում»,- նշում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

BACK_TO_TOP