Կորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցո՞ւմ են ԱԺ նիստին. «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Կորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցո՞ւմ են ԱԺ նիստին. «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է

11:26 08.07.2020

ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում 14 հարց է ընդգրկված: Դրանց մի մասը պետք է քննարկվեն հատուկ ընթացակարգով: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հատուկ ընթացակարգի անհրաժեշտությունը, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է.

«Էդքան էլ հասկանալի չէ նախագծերի հրատապությունը, խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասը կոնտակտավոր է, ու 14 օր չեն մեկուսացել, հիմա բոլորով հավաքվել ենք քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը հասկանալի էլ չի, 90 տոկոսը կարելի էր սեպտեմբերին քննարկել»:

Գաբրիելյանն արձագանքել է, որ հրատապության առումով համամիտ չէ, կան նախագծեր, որոնք պետք է քննարկել, իսկ ԱԺ-ն դեռևս արձակուրդում չէ:

«Իսկ տեղեկությունը, որ որևէ մեկը նստած է, մեկուսացած չէ, կխնդրեմ արձագանքեք, գուցե ԱԺ նախագահը համապատասխան քայլեր ձեռնարկի»,-ասել է նա:

«Առնվազն տեսնում եմ պատգամավորներ, ում մասին հայտարարվել էր, որ վարակակիր են, ու չեն մեկուսացել, չհաշված կոնտակտավորները, և դուք ասում եք՝ կան հրատապ հարցեր, օրինակ այստեղ մեծ փաթեթներ կան, որոնք ավելի լայն քննարկման կարիք ունեին, և էսպես հրատապ ռեժիմով մտցնել, էս իրավիճակով ընդունել, չեմ հասկանում»,-արձագանքել է Գորգիսյանը:

Գաբրիելյանն արձագանքել է, որ քիչ առաջ Պետաիրավական հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որում ընդգրկված էր նաև «Լուսավոր Հայաստանի» նախագիծը:

«Հիմա նախագիծ եք բերել, ու ասում եք՝ ինչո՞ւ եք հրատապ քննարկում»-պատասխանել է Սիսակ Գաբրիելյանը:

Արձագանքել է նաև Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ներկա պատգամավորներից ոմանք արդեն առողջացել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:55 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

BACK_TO_TOP