11:40 08.07.2020
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։
Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների, ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝ ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝ զորամասերում զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։
Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի, նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման միջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցության խորացման ուղղությամբ հիմնական անելիքները։
ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը։
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...