15:50 08.01.2018
Երբ պատարագների ժամանակ հայ առաքելական եկեղեցիներում հավատացյալների մեծ թիվ ես տեսնում, հոգիդ մի տեսակ ուրախություն է զգում: Տաղավար տոներին եկեղեցի այցելողների թիվը մի քանի անգամ մեծանում է, բնականաբար, նաև ուրախությունդ է մեծանում: Մտածում ես, որ անընդհատ ավելացող աղանդները ի զորու չեն լինի առաքելական եկեղեցին խարխլել: Ուրախալի է:
Պատարագի ողջ ընթացքում շարականներ երգող ու անկեղծ աղոթող մարդկանց էլ հանգիստ կարողանում ես տարբերել: Երբ կոշիկի կրունկները թեյի բաժակի բարձրության են, իսկ դիմահարդարումը, հագ ու կապը մեղմ ասած եկեղեացական չեն, փոքր-ինչ հիասթափություն ես զգում: Վերջիններիս թիվը, սակայն, փոքր է: Ուրախալի է:
Երբեմն պատարագին զուգահեռ ինչ-որ խոսակցություն ես լսում: Ականջալուր ես լինում. «հին» հավատացյալները «նորերին» բացատրում են այս կամ այն արարողակարգի իմաստը: Ընդունում ես, որ սովորել ցանկացողներ էլ կան: Ուրախալի է:
Այդ բոլոր ուրախությունները, սակայն, վայրկյանական հոդս են ցնդում, երբ պատարագն ավարտվում է: Հատկապես, երբ որոշ եկեղեցական տոների վերջում հավատացյալներին ինչ-որ բան է բաժանվելու (օրհնած կարագ, ջոր, խաղող, նշխարհք): Մոռանում ես հոգևոր նկրտումներիդ մասին ու սկսում խորհել…..ու՞ր չքացան այն հեզ ու խոնարհ աղոթք անող հավատացյալները, որ բոլորից բարձր «Տեր ողորմյա» էին կանչում:
Դպիրների՝ «Հանգիստ մոտեցեք, բոլորիդ կհերիքի» հորդորները պարզապես կորչում են «վաաայ, մի հրեք: Ինչ անեմ, ինձ էլ են հրում», «Ինձ լավ չեմ զգում, թողեք անցնեմ: Լավ չես շարքից դուրս արի: Գնա նստի, հանգստացի», «Չե՞ք ամաչում, խաբելով առաջ եք անցնում: Վատ զգացողիս տեսեք» երկխոսությունների մեջ:
Անկախ ամեն ինչից, վերջում էլ խորանին են մոտենում, ստանում են հասանելիքն ու խաչակնքվելով դուրս գալիս եկեղեցուց: Այդ ժամանակ արդեն չգիտես լաս, թե՞ խնդաս:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...