Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհով այլևս Ցողամարգ համայնքի ծանր գյուղտեխնիկան չի երթևեկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհով այլևս Ցողամարգ համայնքի ծանր գյուղտեխնիկան չի երթևեկի

19:00 11.07.2020

Գյուղական համայնքներում բազմաթիվ հողատերեր ակտիվ աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկայի ու բերքի տեղափոխման խնդիրներ են ունենում ճանապարհների պատճառով։ Դաշտից բնակավայր անցնող ճանապարհը մայրուղիներով է, որոնցով ծանր թրթուրավոր տեխնիկայի անցուդարձն արգելված է։

Օրինակ՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտ 500  հեկտարը՝ հողահանդակներից 100 հա-ն, սարից այն կողմ է, իսկ դաշտեր հասնելու համար պետք է Գյումրի-Բավրա միջպետական մայրուղով, Վարդաղբյուր-Կարմրավան գյուղերի միջով 12 կմ ճանապարհ անցնել։ Գյուղատնտեսական աշխատանքների համար ցողամարգցիներն այլ ճանապարհ չունեն։

Հիմա, երբ միջպետական  ճանապարհին հիմնանորոգումներ են, գյուղտեխնիկայի երթևեկությունն արգելված է:

Միջպետական մայրուղով ծանր գյուղտեխնիկայի փոխադրումները միշտ են արգելված եղել, բայց այլընտրանք չեն ունեցել։ Տարիներով ցողամարգցիների այս խնդիրը լուծում չէր ստանում։ Հիմա, երբ դարձյալ ավտոմայրուղում հիմնային աշխատանքներ են, որոշեցին վերջնականապես խնդիրը լուծել՝ նոր ու դեպի դաշտեր կրճատվող ճանապարհ են բացում գյուղամիջյան սարի լանջերի հաշվին։

Մեծ սարի ստորին հատվածն իր ոլորաններով շինտեխնիկայով քանդում են, հարթեցնում։ Գյուղի տարեցները հիշում են, որ այն նախկինում էլ դաշտամիջյան ճանապարհ է եղել: Սարը տարիների ընթացքում առաջացել է քարաթափումների հետևանքով:

Սարը հիմա դառնում է կապող ճանապարհ բնակավայրի ու 100 հա հողատարածքի միջև։ Գյուղտեխնիկան 12 կմ-ի փոխարեն մեկուկես կմ ճանապարհով կհասնի դաշտեր: Դաշտամիջյան ճանապարհը հնարավորինս կառուցվել է երկկողմանի  երթևեկության համար, հաշվի են առնվել հիմքի ամրությունն ու տեղումների հետևանքով հնարավոր քայքայումները:

Դաշտավայրեր տանող  ճանապարհը թեև մոտ է գյուղի գերեզմանատանը, բայց տարածքը քանդման ու հողային աշխատանքներից չի տուժել։ Դաշտամիջյան հատվածն ուսումնասիրվել է, պատմական նշանակության վայրեր, գյուղացիներին պատկանող հողակտորներ չեն տուժում:

Աշխատանքների համար մեծ գումարներ չեն ծախսել։ Փոքր հնարավորություններով առաջանահերթ խնդիր են լուծում։ Աշխատող բանվորները հենց ցողամագցիներն են, իսկ տեխնիկայով ապահովել է հարևան Գոգհովիտ համայնքում գտնվող  հանքավայրի ղեկավարությունը։ Ֆինանսական ծախսեր կատարել են միայն նախագծային աշխատանքների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP