Ալեքպոլի կենդանի վկաները․ վերականգնվում են ալեքպոլյան շրջանի հայտնի մեծահարուստների առանձնատները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ալեքպոլի կենդանի վկաները․ վերականգնվում են ալեքպոլյան շրջանի հայտնի մեծահարուստների առանձնատները

19:30 15.07.2020

Գյումրու առանձնացող  ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին պատի փորագրությունը՝ 1887 թվական: Այն ժամանակին Ալեքպոլի դպրանոցներից մեկն է եղել, հետո դարձել է մեծահարուստների առանձնատուն։ Հիմա տան նոր սեփականատերը պատմական գիտությունների դոկտոր, ծնունդով գյումրեցի Հայկ Դեմոյանն է։ Վերանորոգումները շենքում դեռ չեն ավարտել, զուգահեռ կահավորում են այնպես, ինչպես եղել է 1887 թվականին։ Արժեքավոր իրերը շատ են, դրանց մեջ բացառիկներից է տան դաշնամուրը:

«Ակումբ 1887». այսպես է կոչվելու այս տունը, որտեղ  նախաձեռնող խումբն անցկացնելու է ցուցադրություններ։ Ալեքպոլյան ճարտարապետության արժեք տան դռները բաց են լինելու որպես թանգարան, այն վերածվելու է տուրիստական տեղեկատվական կենտրոնի:

Պատմական միջուկի գրեթե բոլոր տներն ունեն նկուղային հատվածներ, որոնք ալեքպոլցիները կառուցել են հատուկ ոճով՝ կամարաձև, իսկ հատակը սալիկապատել են Ջաջուռի տուֆով։ Նկուղը մի քանի սենյակներ ունի, մեկն իբրև թոնրատուն է ծառայել, իսկ հարևան սենյակում ջրհոր է եղել, ջուրը մեծահարուստների տանն անսպառ է եղել, իսկ վերջին տարիներին այստեղ ապրած մարդիկ ջրհորում աղբ են կուտակել։

«Գյումրի-20/25» նախաձեռնության համահիմնադիրը նշում  է՝ հայրենի քաղաքում պատմական 3 շենքերը վերականգնվելուց հետո ծառայելու են որպես մշակութային, զբոսաշրջային ու գիտահետազոտական-հավաքչական ծրագրերի իրականացման կենտրոններ: Մյուս շինությունը Տերյան-Աբովյան փողոցների խաչմերուկում է՝ հայտնի գարեջրագործ, ալեքպոլցի մեծահարուստ Ծաղիկովենց առանձնատունը. այստեղ է ապրել Վահան Չերազի ընտանիքը:

1886 թվականին կառուցված առանձնատունը վթարային է, շենքում ռեստավրացիոն աշխատանքները դեռ չեն սկսել։ 800 քառակուսի մետր մակերեսով շինության բակում պահպանվել են ձիարանները: Առանձին մասնաշենքերը վերականգնումից հետո դառնալու են հայ լուսանկարչական արվեստի թանգարան: Ալեքպոլյան ճարտարապետությունը, գյումրեցիների կյանքն ու կենցաղը առանձնակի մաս են դարձել նաև հայկական կինոյի։

Այս դարպասն ու տունը՝ կառուցված 1880-ականներին, հայտնի դարձան մեկ դար հետո, երբ 1984 թվականին այս տանը նկարահանվեց «Մեր մանկության տանգոն». փայտե դարպասներից ներս նշված ֆիլմում հայտնի Վարդուշի տունն է: Դարպասները չեն փոխվել, չեն էլ փոխվի, միայն կենթարկվեն ռեստավրացիայի: Ներսում է նաև այն կոմոդը, որը ֆիլմում այդպես էլ իր տեղը չգտավ:

Կինո-թանգարանը շուտով իր դռները կբացի այցելուների առջև, իսկ մյուս երկու տներում նախատեսում են աշխատանքներն ավարտել հաջորդ տարում: Պատմական միջուկում վթարային, բայց ճարտարապետական արժեք ու մարդկային կենսագրություն ունեցող շատ շինություններ փրկության ու պահպանության են սպասում, որոնց հանդեպ հետաքրքրություն կա, բայց գործնական քայլերն են դանդաղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP