Մշակույթի նախարարն այցելել է Գյումրի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Մշակույթի նախարարն այցելել է Գյումրի

16:35 16.06.2018

Առաջիկայում Շիրակի երկրագիտական թանգարանը նոր շենք կունենա: Այս մասին այսօր Գյումրի այցելության ժամանակ ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա այցելել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, որն արդեն 6 տարի է, ինչ դատարկ է:

Այս տարիների ընթացքում քննարկվել է շենքը Երկրագիտական թանգարանին հատկացնելու հարցը, բայց վերջնական որոշում չի կայացվել: Լիլիթ Մակունցը նաև թանգարանում է եղել, որտեղ նրան ցուցադրվել են հնագիտական ցուցանմուշներ: Դրանց թիվը թանգարանում 25 հազարի է հասնում, բայց ցուցադրության հարմար տարածք չունենալու պատճառով դրանք հանրությանը հասանելի չեն: Նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը թանգարանին հատկացնել, ըստ նախարարի, հնարավոր կլինի, եթե շենքի պատկանելության հարցը լուծվի և վերանորոգվի: Այժմ այն կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում է:

«Որևէ խնդիր չենք տեսնում, կուզենամ նաև ծանոթանալ, թե շենքի ներսում ինչ խնդիրներ կան: Շիրակի մարզպետի հետ քննարկելու ենք նաև հնարավոր հովանավորների հարցը, թե շենքի վերանորոգման համար ինչ բարերարների պետք է ներգրավել: Սկզբունքորեն խնդիր չենք տեսնում և մոտակա ժամանակահատվածում համոզված եմ՝ լուծում կստանա այս հարցը»,- լրագրողների հետ ունեցած զրույցում ասել է Լիլիթ Մակունցը:

Մշակույթի նախարարությունը վերանայում է ընթացիկ մշակութային ծրագրերի նախահաշիվները, որոնց հաշվին կարող են տնտեսումներ կատարել: Նախարարությանը երկրորդ եռամսյակում հատկացված ֆինանսավորումը ծախսվել է և հիմա օգտագործում են երրորդ եռամսյակի համար նախատեսված միջոցները:

Սա, ըստ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, միակ տարբերակն է մշակութային ծրագրերը չդադարեցնելու համար: Մշակութային այն ընթացիկ ծրագրերի նախահաշիվները, որոնց ֆինանսավորումը դեռ չի հատկացվել, վերանայվում են:

Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշել է, որ նախարարությունը վերահսկելու է արդեն կատարված ծրագրերի կատարողականները պետբյուջեի մշակութային ոլորտի հատկացումներում չարաշահումները բացառելու համար: Լիլիթ Մակունցը նշել է, որ դեռևս Քոբայրի վանքի, Սանահինի և Գոշավանքի վերանորոգման ծրագրերի կատարողականները չեն ներկայացվել նախարարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP