Աջակցություն թիկունքից առաջնագծին․ հանրապետության մարզերը միացել են անվադողեր հավաքելու նախաձեռնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Աջակցություն թիկունքից առաջնագծին․ հանրապետության մարզերը միացել են անվադողեր հավաքելու նախաձեռնությանը

19:01 18.07.2020

Անվադողերի այս խմբաքանակը հավաքվել է 3 օրում։ Տասնյակներով, հարյուրներով անվադողերը Երևանի տարբեր տարածքներից են հավաքվել ու կուտակվել։ 20 բեռնատարներում են տեղավորել ու ճանապարհել Հայաստանի ու Արցախի սահմաններ։

Հերթական ու մեծ խմբաքանակը Գյումրիից է շարժվելու, 4-րդ օրն է՝ նախաձեռնության անդամները քաղաքի թաղամասերում հավաքված անվադողերը բերում, կենտրոնացնում են մեկ վայրում։ Սա միակ տարածքը չէ, որտեղ կայանած մեքենաներում բեռնվում են անվադողերը։ Բանակին անհրաժեշտ խմբաքանակից մեկը կենտրոնական հրապարակում էր։ Վարորդներ, տարբեր թաղամասերից բնակիչներ միանում էին նախաձեռնությանը։

Սահմանին զինվորն է, իսկ թիկունքում հայկական զինված ուժերին ծառայում են ապագա զինակոչիկները։ Եկել էին օգնելու նախաձեռնության անդամներին։ Առաջնագծում կանգնած զինվորին աջակցելը, եթե հարկ լինի, միայն անվադողերով չի սահմափակվի։ Սահմանին՝ դիրքերում, անվադողերը լցվում են հողով, շարվում դիտակետերի շուրջ ու զինվորներին հնարավորինս պաշտպանում թշնամու գնդակից։

Անվադողեր հավաքելու նախաձեռնության հեղինակը Ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրն է՝ Ժորան, որը 2016 թվականից շարունակում է  իր աջակցությունը զինված ուժերին: Նրա համար սա հայրենիքի ու հերոս եղբոր հանդեպ ունեցած պարտքի գիտակցումն է, ասում է, եթե Տիգրանը ողջ լիներ, նույն պատասխանատվությամբ կշարունակեր ծառայել բանակին։

Հիմա կյանքը հայրենիքի համար զոհած եղբոր՝ տանկիստ Տիգրանի կիսատ թողած գործն է շարունակում։

Կարճ ժամանակում Ժորայի նախաձեռնությունը դարձավ բոլորի պարտականությունը, պարբերաբար անվադողերով բեռնված մեքենաները հասնում են սահման: Այս պահին էլ բոլոր մարզերում աշխատանքներն ընթանում են մեծ թափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP