19:00 21.07.2020
Լենինականի նախկին կոնյակի բարը ժամանակի հայտնի ժամանցային վայրերից է եղել: Տարածքը վերջին տասնամյակում փակ է եղել, այժմ դռները բաց են, բայց ոչ թե մեկ բաժակ կոնյակ վայելելու, այլ մարդկանց գեղագիտական քաղցը հագեցնելու համար: Այստեղ Գյումրիի 3-րդ թատրոնն է գործելու՝ Մտորումների թատրոնը:
Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ դերասան-հանդիսատես կապը ամենաամուր թելով կապվում է, իսկ դրան նպաստում են թատերական բեմն ու դահլիճի ջերմ մթնոլորտը:
Թատրոնը կենդանի արվեստ է, որն աշխատում է դահլիճում գտնվող հանդիսատեսի զգայարանների հետ:
Մտորումների թատրոնում ամեն բան դասավորված է այնպես, որ մտորելու առիթ տա։ Շարժական փայտյա փոքր բեմ, որը ռեժիսորն ինքն է որոշում՝ որ անկյունում ու ինչ դիրքով օգտագործի:
Ազատ մտածողության ու ստեղծագործելու լայն հնարավորությունների հարթակ է դառնալու սկսնակ դերասանների ու ռեժիսորների համար:
Մտորումների թատրոնը երիտասարդ սկսնակ դերասաններով համալրվել է, նոր բեմադրություններ էլ արդեն ունեն: Առաջին հերթին շեշտը դրվում է հումորի քաղաքում Գյումրիի մաքուր հումորը վերականգնելու վրա:
Այս բեմում հայ ժամանակակից դրամատուրգների գործերին ևս կանդրադառնան։ Սա ռեժիսորի, դերասանի համար սկզբունքային հարց է՝ գնահատել ու ճանաչել տալ ժամանակակից ստեղծագործողներին։
Երիտասարդ դերասաններն աշխատում են նաև պատանի հանդիսատեսի թատրոնի գաղափարը զարգացնելու ուղղությամբ, մեկ այլ հետաքրքիր տարբերակ էլ ունեն։ Այն կոչվում է ստվերային ներկայացում: Այլ բան է բեմում խաղալ, բոլորովին ուրիշ՝ տիկնիկին խաղացնել կտորից այն կողմ:
Մտորումների թատրոնի հիմնադիրն այն այլընտրանք չի համարում Գյումրիի երկու թատրոններին։ Քաղաքի 3-րդ թատրոնը արտակարգ դրության սահմանափակումների օրերին դերասանական փոքր կազմով է փորձեր անում:
30 հանդիսատեսի համար նոր թատրոնը իր դռները կբացի, երբ թույլ տրվի մշակութային կենտրոններին անցնել բնականոն աշխատանքի։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...