15:14 21.07.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանն ուսումնասիրել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների՝ 2008 թվականին ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին, Կիմ Բալայանին և Միքայել Հարությունյանին:
Միջնորդությունը ներկայացվել էր այն հիմնավորմամբ, թե այդ պաշտոնյաները մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին:
Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյան էլ միջնորդել էր դատարանում հարցաքննել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, որպեսզի պարզվի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ:
Պետական մեղադրողներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել են միջնորդությունների դեմ՝ հիմնավորելով, որ այդ միջնորդությունները կարող են ներկայացվել դատաքննությունը լրացնելու փուլում՝ բոլոր ապացույցները հետազոտելուց հետո:
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունները հենց այդ հիմնավորմամբ:
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...
15:13 23.06.2025
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ MehrՍիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
15:05 23.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...
14:57 23.06.2025
Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսըԱլեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...