17:22 22.07.2020
Այսօր ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է բարձր միավորներով բուհեր չընդունված կամ առաջին հայտով նշված բաժիններ չընդունված դիմորդների հարցը:
Պատգամավորներից բացի, ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարության ու ԳԹԿ ներկայացուցիչներ: Ավելի քան 2 ժամ տևած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել:
«Դիմորդների դիմում-հայտերի լրացումից հետո մոտավորապես պարզ էր, թե որ մասնագիտությունների գծով ունենք մրցույթ, հիմնականում ունենք իրավագիտության, օտար լեզուների մասով, որտեղ դիմել են ու որոշակի բարձր միավորներով չեն ընդունվել կամ այլ հայտերով են ընդունվել:
Խնդիրը հետևյալն է. այս տարի ընդունելության տեղերը հատկացնելիս առաջարկվել է, որ այն թվաքանակը ֆիքսվի, որով որ տվյալ բուհը կարող է կազմակերպել կրթությունը, այսինքն՝ բոլոր մասնագիտություններով, հիմնական, որոնք որ դիմորդները դրական են ստացել ու դուրս են մնացել, նշած դիմում հայտերը լրացվել են, այս 3 օրերի ընթացքում դիմորդներն ունեն հարակից մասնագիտություններով այն առարկան, որը հանձնել են, դրանով մասնակցել նոր մրցույթի, երկրորդ փուլի արդյունքները, հայտերը լրացնել մինչև օրվա վերջ, ամփոփումը կլինի ամսի 25-ին, երկրորդ փուլի արդյունքներով կտեսնենք՝ ինչ պատկեր կունենանք»,- ասել է նա:
Նշել է, որ բոլորն իրենց հայտերը ներկայացնում են, նախարարությունը ներկայացնում է կառավարության հաստատմանը: Կառավարությունը հաստատում է անվճար, իսկ նախարարությունը՝ վճարովի տեղերը:
«Էստեղ հիմնական մոտեցումն այն է, որ դիմորդները տվյալ մասնագիտության տվյալ բուհն են ցանկանում ընդունվել, կտեսնենք՝ հարակից ինչ ընտրություն կկատարեն, ըստ այդմ, կանեն: Իսկ թվաքանակը տարբեր տարիների տարբեր է լինում, էստեղ հիմնականում մի քանի մասնագիտությունների շուրջ է կատարվում, ենթադրենք՝ տնտեսագիտականի ֆինանսներ ու կառավարում է ցանկանում սովորել, նշում է միայն այդ հայտը, ցածր միավորի պատճառով չի կարողանում ընդունվել, ունի հնարավորություն այլ բուհ դիմել, բայց ասում է՝ չէ, կա՛մ հաջորդ տարի կփորձեմ, կա՛մ հեռակա, բայց այդ մասնագիտությամբ կսովորեմ»,- պարզաբանել է Սուքիասյանը:
Լրագրողները նկատել են, որ դիմորդները որոշ փոփոխություններից տեղեկացված չլինելու պատճառով են հայտնվել ստեղծված խնդրի առջև, վարչության պետը նշել է.
«Այս մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, փոփոխությունը միայն մի կետի է վերաբերել, եթե նախորդ տարիներին առաջին հայտն էր գերակա, ապա այժմ՝ վճարովի-անվճարը, եթե երկրորդ հայտով դիմել եմ իքս մասնագիտություն, դա նշանակում է, որ առաջին հայտով պետք է լինի թափուր տեղ, նոր հնարավորություն ունենամ մասնակցելու, բայց, քանի որ կան մասնագիտություններ, որոնք առաջին փուլով փակվել են, էլ հնարավորություն չեն ունեցել մասնակցել նոր մրցույթի»:
Իսկ դիտարկմանը, որ նախարարի հետ ցանկացել են հանդիպել, բայց գերատեսչությունից որևէ հստակ պարզաբանում կամ աջակցություն չեն ստացել, Սուքիասյանը արձագանքել է, որ նախարարությունում դիմորդների հետ հանդիպել են, երկու օրում չի եղել մի դիմորդ կամ ծնող, որը նախարարության կողմից պատշաճ պարզաբանում, խորհրդատվություն ստացած չլինի:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:13 23.06.2025
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ MehrՍիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
15:05 23.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...
14:57 23.06.2025
Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսըԱլեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...
14:50 23.06.2025
Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածներըՌուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...
14:42 23.06.2025
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-իԴամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...