16:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:
Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը:
«Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը:
Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում:
«Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք, իհարկե, փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա:
Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են և այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշխատատեղերի համար վճարված է աշխատավարձ և ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է:
«Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե, իհարկե, մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված:
Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետևողական մինչև առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել, պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր, իհարկե, պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:
«Որովհետև հիմա բոլոր հարցերը քննարկելիս երկու նժար կա՝ մեկն առողջապահական, մյուսը՝ տնտեսական, պետք է այդ նժարներից մեկի՝ համավարակի հարցը լուծել, և լիարժեք անցնել տնտեսության վերականգնման օրակարգին, որն, իհարկե, առաջնահերթություն է մեր երկրի համար: Կրկին ուզում եմ ընդգծել, որ տնտեսությունն առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն:
Եվ մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,– ասել է վարչապետ Փաշինյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը:
«Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը:
Այնուհետև գործարարները վարչապետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: Տնտեսվարողները շեշտել են, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, վերջին երկու տարիների ընթացքում բիզնեսի համար տեղի են ունեցել բազմաթիվ դրական փոփոխություններ, լուծում են ստացել կարևորագույն մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական անցկացումը և նշել, որ գործարար համայնքին համարում է կառավարության կարևորագույն գործընկերներից մեկը:
«Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք և հարստացրեք» բանաձևի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի պետության զարգացմանն ու առաջընթացին:
14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներինՄիացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...
14:17 23.06.2025
Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...
14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...