11:39 23.07.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված, որից 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի զեկուցվող, 21-ը՝ չզեկուցվող։
Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել:
«Ադրբեջանական կողմը կրել է լուրջ վնասներ, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական մտքի, ուժի և ռազմարդյունաբերական համակարգի ակնհայտ հաղթանակն է: Շատ ավելի ուժեղ էր հասցված բարոյահոգեբանական հարվածը: Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքներին՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար: Հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ․
Նախ՝ Ադբեջանը հարձակվեց ինքնիշխան Հնայաստանի սահմանների վրա։ Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին օրերի հարձակման կիզակետ, գտնվում են ինքիշխան Հայաստանքի տարածքում, և Ադրբեջանի մեղադրանքներն՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են: Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ: Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում»,- նշեց վարչապետը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...
13:37 23.06.2025
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրըԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...