Թուրքիայի պարսպապատումը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Թուրքիայի պարսպապատումը շարունակվում է

15:51 09.01.2018

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մեծ թափով շարունակվում են Թուրքիան ամբողջությամբ պարսպապատելու աշխատանքները: Ավարտվել է Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանային պատի կառուցումը, Իրանի հետ սահմանի 144 կմ-անոց պատի կեսն է կառուցվել:

Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի հետ կառուցվող պատի շինարարության գործում Իրանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել և օգնել Թուրքիային։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին, ապա որոշվել է պատ չկառուցել:

Սուլյման Սոյլուի խոսքով՝ բետոնե պատի փոխարեն Հայաստանի և Վրաստանի սահմանին կտեղադրվեն էլեկտրական սարքավորումներ, որոնք ոչ միայն թույլ չեն տա սահմանախախտներին հատել սահմանը, այլև ահազանգ կհնչեցնեն սահմանապահ զինվորականներին:

Հիշեցնենք, որ այդպիսի սարքավորումներ ՀՀ-ի և Թուրքիայի սահմանին հայկական կողմը կիրառում է առնվազն 25 տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […] ...

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […] ...

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: ...

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

21:40 19.05.2024

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել ուղղաթիռի «կոշտ վայրէջքից»: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է կիրակի կեսօրին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ […] ...

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

21:19 19.05.2024

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբի ղեկավար Ռազիա Ալիշունդին։ «Չորս խումբ արդեն մոտեցել է դեպքի վայր համարվող կոորդինատներին»,- նշել է Ալիշունդին IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 46 օպերատիվ խումբ […] ...

BACK_TO_TOP