Ջաջուռ և Շիրակ գյուղերի անօթևան ընտանիքները ԲԳՎ-ներից հրաժարվելու դիմում են ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ջաջուռ և Շիրակ գյուղերի անօթևան ընտանիքները ԲԳՎ-ներից հրաժարվելու դիմում են ներկայացրել

18:50 24.07.2020

Ջաջուռի 21 անօթևան ընտանիքներից համարյա բոլորը տարիների ընթացքում կարողացել են տնակները քարապատել, բարեկարգել, բնակության համար քիչ թե շատ պայմաններ ստեղծել։ Այդպիսի տնակում է 9 անձից բաղկացած Ամիրխանյանների ընտանիքն ապրում։ Քարապատ տնակն ու ներքին հարդարումը, սակայն, չի փոխում անօթևանի կարգավիճակը։ 6 ամիս առաջ նրանք համաձայնել են բնակարանի գնման վկայագիր վերցնել, հիմա 6 ամիս անց դժգոհ են իրենց որոշումից՝ վկայագրի արժեքով 9 անձի համար տուն չեն կարողացել գտնել:

Ամիրխանյանների հարևան Երանոսյաններն էլ ԲԳՎ են ստացել, թեև, վկայագրից բացի, ընտրության մյուս տարբերակ էլ ունեին՝ բնակարանի կառուցում։ Բայց գյուղի 21 անօթևան ընտանիքից միայն մեկն է համաձայնել բնակարան կառուցելու տարբերակին։ Հիմա վկայագրի իրացման ժամկետը լրանում է, իսկ 7 ընտանիք բնակարան չի գնել։ Դիմում են գրել մարզպետին, որով հրաժարվում են ԲԳՎ-ից։ Պատճառներն էլ են նշել  դիմումում՝ նախ առաջարկվող պայմաններին լավ չեն ծանոթացել, հետո վկայագրի գումարին համարժեք տուն չեն գտել ու տնակը ապամոնտաժել չեն ուզում։

Ջաջուռի վարչական ղեկավարն այսպես բացատրեց իրավիճակը՝ ստացվում է, որ անօթևան ընտանիքներն իրենց հաշվարկներում սխալվել են, թե կարող էին գյուղի ունեցած տնակը չապամոնտաժել, միաժամանակ, տուն գնել։ Վարչական ղեկավարը հակառակ կողմն էլ է ներկայացնում՝ 20 ընտանիքից 13-ը վկայագրով տուն գնել է։

Գրիգորյանները 13 անօթևան ընտանիքներից մեկն են, որոնք վկայագրով 6 ամսում կարողացել են տուն գնել, տնակն էլ  ապամոնտաժել են, տարածքն են մաքրելու։ 3 սենյականոց բնակարան են կորցրել, նույնքան էլ գնել են, բայց ոչ գյուղում ու վկայագրի արժեքին գումար են ավելացրել:

Նույն պատմությունն է նաև հարևան Շիրակ գյուղում, որտեղ 30 անօթևան ընտանիք կա, 27-ը համաձայնել է վկայագիր վերցնել, կեսն արդեն բնակարաններ գտել ու տեղավորվել է. մյուսները ջաջուռցի 7 ընտանիքների նման հայտնվել են անելանելի վիճակում։

13 անձով Նադոյանները 46 քառակուսի մետր տարածքում են ապրում: Բազմանդամ ընտանիքը երկու ձեռքով կողմ է նեղ տնակներից  ազատվելուն և բնակարանում ապրելուն, բայց 5 սենյակի համար հատկացված ԲԳՎ-ի արժեքին համապատասխան տուն չեն գտնում։ 5 սենյականոցը փոխարինել 3-ով ծրագրի պայմանները թույլ չեն տալիս։

Պայմաններն ու չափորոշիչները սխալ հասկանալու պատճառով է, որ  մերժել են բնակարան կառուցելու առաջարկը:

Բողոքող ընտանիքների պահանջը՝ վկայագրի ժամկետները երկարացնելու մասին, Քաղաքաշինության վարչությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտե ու արդեն ստացել է պատասխան՝ վկայագրերի ժամկետը երկարացվում է մինչև նոյեմբերի 1-ը: Անօթևան ընտանիքներին ևս մեկ հնարավորություն է տրվում շարունակել բնակարան փնտրել:

Այս ժամկետը լրանալուց հետո կամ այս տարբերակից հրաժարվելու դեպքում ընտանիքները կորցնում են այս ծրագրի շահառուի կարգավիճակը, բայց կմնան հերթացուցակում, սակայն անորոշ ժամանակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP