Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին

14:15 26.07.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են Լեռնային Ղարաբաղում ևհայ-ադրբեջանական սահմանին կիրառել հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ, որոնք Հայաստանը ողջունել է, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի կապակցությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես գալով մեկնաբանություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանություններին անդրադարձել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ կողմերը որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ, եթե դու ընտրում ես ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, չես կարող առաջընթաց ակնկալել բանակցություններում։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը միշտ այս կամ այն պատճառաբանությամբ մերժել: Մեկ այլ պատճառ է Ադրբեջանից կողմից նավթադոլարներից ստացված եկամուտներով մեծ քանակի ռազմական սպառազինության ձեռքբերումը։ Սա երկրում ստեղծել է մոլորեցնող պատկեր, որ Ադրբեջանի ղեկավարներն այս հակամարտությունը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Ժամանակն է, որ բոլորը, բայց հատկապես սա վերաբերում է Ադրբեջանին, հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա նշում է, որ Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև Թուրքիայի գործողություններից. «Իհարկե պետք է նշեմ, որ Թուրքիայի դերն այս հարցում շատ ապակառուցողական է: 1994 թվականից ի վեր նրանց հռետորաբանությունն այս անգամ աննախադեպ ձևով ագրեսիվ էր՝ ի տարբերություն միջազգային հանրության այլ անդամբերի, ներառյալ՝ Լիտվայի, որոնք հակամարտությունը խաղաղ լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված հրադադարը հարգելու կոչեր են անում: Չնայած այս կոչերին՝ Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում: Սա լուրջ վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորում է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները և սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը: Սա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության», – ասում է դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ըստ դեսպան Մկրտչյանի՝ կարևոր է ոչ միայն հրադադարի պահպանման և միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը, այլ նաև միջազգային դիտորդներին սահմանի երկու կողմեր և Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլատրումը. «Մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորման մասին, բայց մարդիկ կարող են ասել՝ ինչպե՞ս կարող ենք հավաստիորեն տեղեկանալ այդ մասին, եթե չկան անկախ դիտորդներ, որոնք դա կհաստատեն: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ գոյություն չունի հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող նման մեխանիզմներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են այն, որը Հայաստանը ողջունել է: 2016թ․ ապրիլյան ռազմական գործողություններից հետ առաջարկը կրկնվեց: Հայաստանը միշտ սատարել է դրան, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է», – ասում է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ըստ աղբյուրի՝ ռեպորտաժի ընթացքում մեկնաբանություններով են հանդես եկել նաև քաղաքագետ Դովիլե Յակնիունաիտեն (Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտ), և Լիտվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Մահիր Համզաևը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

BACK_TO_TOP