19:30 28.07.2020
Գյումրիի նախկին «Տեքստիլ» կոմբինատը արդյունաբերական քաղաքի ամենախոշոր արտադրական ընկերությունն էր։ Այս տարածքում են եղել գործարանին պատկանող տարբեր նշանակության տեղամասերը: 22 հա է ընդհանուր տարածքը, 90-ականներին, երբ կոմբինատը այլևս չաշխատեց ու սկսվեց գործարանի սնանկացման գործընթացը, տարածքը մաս-մաս վաճառեցին:
Իսկ այդ սեփականաշնորհումը տեղի ունեցավ սնանկության գործով կառավարչի թույլտվությամբ։ Բայց ներկա տերերը նախկիններից են գնել տարածքները՝ ոչ մեկ գնորդից: Վաճառքի գործընթացները, ըստ գլխավոր ճարտարապետի, կատարվել են քաղաքաշինական նորմերից շեղումներով։
«Այդ տարիներին կառավարիչը կամայական բաժանումներ է կատարել՝ առանց քաղշին նորմերը հաշվի առնելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Հողերի արդյունաբերական նշանակությունն առանց փոխելու տեղի է ունեցել սեփականաշնորհում, որը քաղաքի գլխավոր հատակագծին հակասող է, իսկ կոմբինատի տարածքը քաղաքաշինական այլ ծրագրերի ուսումնասիրության առանցքում ևս հայտնվեց։ Մեկը դեռ 14 տարի առաջ էր, մյուսը՝ մեկ տարի առաջ։ Հիշեցնենք՝ 2005-2006թթ. ծրագիրը դեռ մնում է քննարկվող ու ապագայի համար։
«Տեքստիլ» կոմբինատի տարածքով նոր միջանցիկ ճանապարհ էր կառուցվելու, որը Խրիմյան Հայրիկ փողոցը կապելու էր Շիրակացի փողոցի հետ։
«Լինելու էր այսպես՝ Մհեր Մկրտչյան փողոցի շարունակությունը միանալու է Խրիմյան Հայրիկին, ունենալու 30 մ լայնություն, երկկողմանի երթևեկելի, կանաչ գոտի, մյուս կողմից՝ ապագայի համար լինելու էր կամուրջ, որը կմիանա Շիրակացի փողոցին»,- ասել է Հենրիկ Գասպարյանը։
Մյուս առաջարկն ընդամենը մեկ տարի առաջ քաղաքաշինության կոմիտեի հանձնարարությամբ ուսումնասիրության արժանացավ։ Կոմբինատի տարածքը նախատեսում էին բնակելի նոր թաղամասի վերածել, բայց այն հիմա օրակարգում չէ։ Ամեն դեպքում, ըստ ճարտարապետի, ցանկացած ծրագիր սկսելու դեպքում քաղաքի գլխավոր հատակագծի հետ համապատասխանություն է պետք, այժմ նաև հատակագծում է փոփոխությունների անհրաժեշտություն ծագել։ Այժմ տարածքի նոր սեփականատերերից մեկի հետ քաղաքապետարանը շինթույլտվության խնդիրների է բախվել։ Սեփականատերը Հովհաննես Հարությունյանն է, վերջինս սկսել է պարսպապատել իրեն պատկանող տարածքը, որի թույլտվությունը ստացել է ընդամենը 2 ամիս առաջ, հիմա քաղաքապետարանը առարկություններ ունի:
«Ինքը ճանապարհի հետ պիտի գործ չունենա, իր պարիսպը պիտի սահմանների մեջ դրվի, քանի որ սեփականատերը չի ունեցել նշառման գծագիրը, հնարավոր է՝ սահմաններից դուրս է եկել»,- ասել է ճարտարապետը։
«Ես նախագծման փաթեթն ամբողջությամբ ներկայացրել եմ, որի մեջ եղել են սխեմատիկ բոլոր գծագրերը, որոնք անհրաժեշտ են եղել ու դրա հիման վրա ստացել եմ շինթույլտվությունը։ Այդ ճանապարհն էլ, որի մասին խոսում են, իմ հողատարածքի հետ կապ չունի, ես ճանապարհի վրա ոչինչ չեմ անում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է տարածքի սեփականատերը։
Քաղաքի գլխավոր ճարտարապետը տարածքում չի եղել, բայց պարսպապատումը որոշել է ժամանակավոր արգելել, փոխարենը սեփականատերը քաղաքապետարան ներկայացրած նախագծային փաթեթով է հիմնավորում, որ հող չի զավթել և ապագայում կառուցվելիք փողոցի երթևեկելի հատվածում աշխատանքներ չի կատարում։
Բայց այս ընթացքում չի թույլատրվի աշխատանքները շարունակել։ Իսկ սեփականատիրոջը երկու ամիս առաջ քաղաքապետարանի տրված շինթույլտվությամբ պարսպապատումն ավարտվելու ժամկետը երեք ամիս է։ Ուսումնասիրությունները եթե պարզեն, որ շեղումներ չկան նախագծային փաթեթից, ճարտարապետը հավաստիացնում է՝ շինարարության ժամկետը կերկարացնեն։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...