14:01 18.06.2018
Լինելու է հարցաքննություն, եթե խնդիր կլինի այլ օպերատիվ և քննչական գործողությունների, դրանք էլ կլինեն: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին ղեկավարությունը թերացել է այս հարցում, Վանեցյանը պատասխանեց.
«Ես ենթադրություններով, տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ փաստերով, փաստն այն է, որ արձանագրում ենք»:
Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն իր բնականոն աշխատանքն է իրականացնում. եթե կլինեն փաստեր, որ կվկայեն այս կամ այն անձի կամ կազմակերպությունների կողմից իրականացված ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան:
«ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չենք զբաղվում, և ես թույլ չեմ տա, որ երբևիցե զբաղվի»,- ասաց նա:
Լրագրողներին հետաքրքրում էր՝ ԱԱԾ-ն հաջորդը ո՞ւմ տուն է այցելելու, Վանեցյանը պատասխանեց, որ չեն լինելու ոչ մեկի տանը, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ, հստակ, ստույգ տվյալներ, իսկ եթե կլինեն նման տվյալներ, ապա բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ լինի, թե սովորական քաղաքացի, նույն վերաբերմունքին կարժանանա, որը խախտել է Քրեական օրենսգիրքը:
«Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ տեղ ձևական, գնում ենք՝ ունենալով օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ համոզվում ենք նախօրոք: Երբ բացահայտվում է, սկսում է գործել, իմացեք՝ այն ունենալու է դատական վախճան»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...