12:52 01.08.2020
4 օր է՝ այսպիսի տեսարան է քաղաքի կենտրոնական, բանուկ, թանգարանին հարակից փողոցի մայթին։ Ջուրն օր-օրի ավելանում է ու փակել է մուտքը դեպի թանգարան։ Թեև թանգարանի դարպասները դեռ փակ են համավարակի պատճառով, բայց ջրի կուտակման պատճառով մայթով անցուդարձն է դադարել։ Պատճառը քաղաքի տարածքով անցնող քյարիզներն են, որոնցում արտեզյան ջրերի մակարդակն անձրևներից հետո բարձրանում է։
Քաղաքի կենտրոնում այս տեսարանի ականատեսները, բացի գյումրեցիներից, թե էլ ովքեր կլինեին, եթե աշխատեին թանգարանները, տնօրենի պաշտոնակատարն արդեն պատկերացնում է: Վիճակը ստիպել է թանգարանի մուտքը ժամանակավոր փոխել, ելումուտը հետնամասով է։ Այս տարածքում ջրի կուտակումների առաջին դեպքը չէ, և մասնագետներն առաջին անգամ չէ, որ ասել են, թե ինչի հետևանքով, ու որտեղից է ջուրը հոսում թանգարանի դարպասներից դուրս։
Թանգարանի բակի սալաքարերի տակից հոսող ջուրն ամեն դեպքում կասկածելի բաղադրության չէ, այն մաքուր է։ Դրանում մենք էլ համոզվեցինք, պարզապես այլ տեղ հոսելու ճամփա չունենալով, փողոցում, մայթին կուտակվել ու վերածվել է կեղտոտ, մամռակալած ջրի։
Մի քանի տարի առաջ, երբ դարձյալ նույն հատվածում նույն վիճակն էր ստեղծվել, դիմել էին մասնագետներին։ Եկել էին, ուսումնասիրություն կատարել ու եզրակացրել, որ խնդիրը կապված չէ ո՛չ խմելու ջրի, ո՛չ էլ կոյուղագծերի հետ։ Թանգարանի տարածքով անցնող քյարիզներն են մեղավոր, որոնցով հոսում են արտեզյան ջրերը։ Մասնագետների ասածի ապացույցն են նաև թանգարանի նկուղային հատվածների խոնավ պատերը։
Քաղաքի ստորգետյա հին ջրատարներն անցնում են Հաղթանակի ողջ պողոտայով ու պատմական միջուկի տարածքով։ Կումայրի արգելոցի բուն կենտրոնում որևէ շինաշխատանք կատարելիս մշտապես այս խնդրին են բախվում։ Մոտ վեց տարի առաջ, երբ թանգարանի կողքին սկսեցին կառուցել հայ կաթողիկե եկեղեցին, հիմքերի փորման ժամանակ արտեզյան ջրերի մակարդակի բարձրացում տեղի ունեցավ, խնդիրը հնարավոր եղավ լուծել միայն դրենաժային համակարգ կառուցելով։
Ստորգետյա ջրերի ողողումից թանգարանը զերծ պահել հնարավոր չէ, չունի նաև դրենաժային համակարգ։ Ամեն տեղումներից հետո նման վիճակները սպասելի են, իսկ խնդրի կարգավորումը, եթե չկա դրենաժային ցանց, լինելու է լոկալ։
Կոմունալ ծառայության աշխատողները նույն տարբերակով նաև այսօր են մաքրելու և հեռացնելու կուտակված ջուրը։ Այն, որ այս տարածքով ստորգետնյա ջրեր են անցնում, և որ դրանց մակարդակը բարձրանում է տեղումներից հետո, նորություն չէ, բայց բանը ջրածածկումներին չի հասնի, եթե նորմալ գործեն ջրատարները։ Կոմունալ ծառայության բրիգադը, բացի փողոցում եղած դիտահորերը մաքրելուց, նոր խողովակներ է անցկացնելու, որով ստորգետյա ջրերի հոսքը կկարողանա ուղղել Գյումրի գետակ։ Սա ընդամենը թանգարանի բակում ու փողոցում ջրերի կուտակումները կանխելու, բայց ոչ ամբողջ թանգարանը խոնավացումից փրկելու միջոց է։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...