Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ. ԱԱԾ տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ. ԱԱԾ տնօրեն

16:12 18.06.2018

ԱԱԾ համակարգի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ավելացել է: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ հազարավոր քաղաքացիներ դիմել են իրենց կառույցում աշխատանքի ընդունվելու: Նա նաև ասաց, որ իրեն հատկապես զարմացրել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի արարքը. երբ ԱԱԾ առջև մի շարք քաղաքացիներ ցույց էին անում՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի, հայտնվեց Վարդգես Գասպարին՝ ձեռքին պաստառ, վրան՝ «Աջակցում եմ ԱԱԾ-ի գործողություններին»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ԱԱԾ համակարգում կրկին պաշտոն ստացավ նախորդ համակարգի մաս համարվող Արզուման Հարությունյանը, նշեց, որ նա բարձր պրոֆեսիոնալ է, Հարությունյանի ազնվության վրա պետք չէ կասկածել: Վանեցյանը հորդորեց առաջնորդվել փաստերով, ենթադրություններով չխոսել, եթե որևէ մեկը կներկայացնի մի փաստ, երբ իր տեղակալը՝ Հարությունյանը, չի իրականացրել իր պարտավորությունները կամ կոռուպցիոն գործարքների մեջ է, ապա նա պատասխան կտա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ կարող են իր նկատմամբ ինչ-որ գործողություններ լինել, Վանեցյանը պատասխանեց, որ ստանում են տեղեկություններ այն մասին, թե որոշ խմբեր փորձում են վնասազերծել իրեն, բայց չի ստացվի:

«Վարչապետի հետ էլ նույնն է, բայց կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետին վնասել»,- ասաց նա:

ԱԱԾ տնօրենը նաև դիմեց բնապահպաններին՝ հորդորելով հոգ տանել այսուհետ սովի մատնվող կենդանիներին, որ սնվել են բանակին ուղղված պահածոներով: «Բնապահպաններին կոչ եմ անում գնան, արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է՝ սովածանան»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP