09:08 07.08.2020
Տեղ-տեղ խճապատ, փոշեծածկ ճանապարհը տանում է Ամասիա խոշորացված համայնքի ամենամեծ գյուղ՝ Բյուրակն, որը հին անունով է ավելի հայտնի՝ Գյուլիբուլաղ։ Կարևոր նշանակության մայրուղու վիճակն էլ մի բան չէ, իսկ ճանապարհը, որքան մոտենում է գյուղին, այնքան դժվարանցանելի է դառնում: Գյուղի սկզբնամասում հավաքված գյուլիբուլաղցիների խոսակցությունների ու բողոքի թեման էլ քայքայված ճանապարհներն են։
Թե ինչ վիճակում է հայտնվում ճանապարհը տեղումներից հետո, խիստ վտանգավոր հատվածների տների ապրողները շատ լավ գիտեն։ Անձրևներից հետո ջուրը կավային ու քարային մնացորդները բերում-լցնում է տնամերձ հողատարածքներ։ Գարնանը հարթեցրած ճանապարհի գրունտն արդեն նստվածք է տվել։
Ամասիայի ամենամեծ գյուղի վարչական ղեկավարը՝ Սեյրան Սարգսյանն ու նաև նախկին գյուղապետն ամբողջ գյուղի ճանապահները թեկուզ ժամանակավոր տարբերակով՝ խճապատումով անցանելի դարձնելն իրականությունից հեռու բան է համարում։ Գյուղապետ եղած ժամանակ էլ համայնքում փողոց չի նորոգվել։ Գյուղացիներն էլ նույն էին ասում ՝ հարկեր են վճարում, որ համայնքային առաջնահերթ խնդիրներ լուծվեն, բայց տեսանելի ոչինչ չկա։
Խոշորացված համայնքների բյուջեների տնօրինման կարգն է այդպես։ Ամասիա խոշորացված համայնքի 9 գյուղերի հարկերը հավաքվում են մեկ տեղ։ Ընդհանուր բյուջեն 174 մլն դրամ է: Ի՞նչ առաջնահերթության ու ինչպե՞ս են տնօրինում գումարները։ Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը նշում է, որ գյուղացիներին հարցնում են, բայց թե որոնք են առաջնային լուծման, որոնք՝ երկրորդական խնդիրներ, ավագանիներն են որոշում։ Բյուրակնի ճանապարհների նորոգումը, փաստորեն, առաջնահերթ լուծման ծրագրերում չի եղել։ Մեծ գյուղի մեծ խնդիրն այժմ էլ նախատեսում են թողնել սուբվենցիոն ծրագրի հույսին։
Խոշորացված համայնքի բյուջեի հավաքագրումների մեջ մեծ մասնաբաժինը երկու մեծ գյուղերինն է՝ Բյուրակնինը և Ողջիինը, որոնց ճանապարհների վիճակն ամենավատն է։ 2021 թվականին նոր միայն նախատեսում են երկու գյուղերի ճանապարհների խնդիրը լուծել սուբվենցիոն ծրագրերով, որոնք էլ լինելու են դարձյալ ժամանակավոր լուծում՝ ընդամենը հարթեցում-խճապատում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...