21:53 06.08.2020
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի փուլ առ փուլ ներդրումը մարզերում դեռ ավարտված չէ։ Երկու տարում այն նոր է հասնում հանրապետության երկրորդ քաղաք։
Գյումրիի Մանուշյան 5 հասցեում 10 օր առաջ դեռ Գյումրիի զբաղվածության կենտրոնն էր աշխատում: Հիմա աշխատակազմը ժամանակավոր տեղափոխվել է այլ հասցե։ Կենտրոնի շենքում և հարևանությամբ շինարարություն է ընթանում, նոր մասնաշենք է կառուցվում: Նոր ու գործող մասնաշենքերն իրար են միանալու, զբաղվածության կենտրոնը իր շենք է վերադառնալու։ Հիմա փոփոխություններ են տեղի ունենում ներսում, աշխատասենյակները հարմարեցվելու են նոր ծառայությունների գործնական նշանակությանը։
Զբաղվածության կենտրոնում և կից կառուցվող մասնաշենքում ամբողջությամբ կենտրոնացվեն սոցիալական ոլորտի ծառայությունները։ Զբաղվածության կենտրոնն այս ընթացքում կգործի ոստիկանության Կումայրի բաժանմունքի նախկին շենքում:
Սոցիալական համալիր շենքում են տեղակայվելու զբաղվածության, սոցիալական ապահովության, բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության կենտրոնները։
Բոլորին մեկտեղ կենտրոնացնելու նպատակը մեկ տանիքի տակ՝ մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացուն համակարգված ծառայություն մատուցելն է։
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ նաև կբացառվի կենսաթոշակ, նպաստ, հաշմանդամության կարգ սահմանելու գործընթացում աշխատակցի շփումը քաղաքացու հետ:
Հիմա նախարարությունը ուսումնասիրություն է սկսել Գյումրիի երկու սոցծառայություններում, նախատեսվում է Գյումրի 1 և Գյումրի 2 կենտրոնները միավորել, արդյունքում՝ աշխատանքային գործառույթների բաժանում է կատարվելու, սա ենթադրում է կենտրոնների միջև վարչարարական և որոշումների ընդունման գործառույթների տարանջատում։
«Եթե մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր, դրանք այլևս բացառվելու են, անմիջական որոշում կայացնող ու շահառու այլև իրար հետ շփում չեն ունենալու, եթե դա կոնկրետ դեպքի շրջանակներում չէ։ Նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից արդեն նոր մոդելով աշխատել, չգիտեմ ինչքանով կհասցնենք, որովհետև ուսումնասիրում ենք ամբողջ գործընթացը՝ սկսած փաստագրումներից։ Ամեն տարի, գիտեք, քաղաքացիները փաստաթղթեր են հավաքում և ներկայացնում, համաձայն որոնց՝ որոշումներ են կայացվում՝ արդյոք այդ մարդը կշարունակի ստանալ նպաստ, թե՝ ոչ։ Հիմա մենք այդ ամբողջ գործընթացը, որքան հնարավոր է, փորձում ենք նվազագույնի հասցնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերի համակարգող Վահագն Ստեփանյանը։
Նոր համակարգը անցանկալի երևույթներն ու կոռուպցիոն ռիսկերի պատճառ հանդիսացող խնդիրները նվազեցնելու արդյունքում նաև անհարկի թղթատարության պահանջներից կազատի, ինչից ևս քաղաքացին կախյալ վիճակում էր հայտնվում։ Միասնական ընդունարանները գործելու են մեկ ընդհանուր տեղեկատվական բազայով՝ օնլայն հարթակում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...