Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում

21:55 08.08.2020

Վերջին շրջանում Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝  երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում:  Մեր երկիրը այժմ զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը: Ներկայացնենք վերջին տասը օրերի վիճակագական տվյալների վերլուծությունը:

Սկսենք օրական իրականացվող թեստավորումների և դրական արդյունքների թվերի հարաբերակցությունից: Կորոնավիրուսի տարածման տեմպերը պատկերացնելու համար սա ամենակարևոր ցուցիչն է: Անցած 10 օրում չի եղել մի դեպք երբ դրական թեստերի թիվը գերազանցի ընդհանուր թեստերի թվի 20 տոկոսը: Վերջին օրերին այս դրական միտումն ավելի ակնհայտ է: Երեկ գրանցվել է անցած տասնօրյակի դրական թեստերի նվազագույն տվյալը՝ 11,9 տոկոս: Անցած մի քանի օրերի դրական թեստերի միջինացված թիվը տատանվում է 14-15 տոկոսի սահմաններում, մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ այս տոկոսը կրկնակիից ավելին էր: Հունիսի վերջ-հուլիսի սկզբներին օրական թեստավորվածների մոտավորապես 3-ից մեկի մոտ հայտնաբերվում էր կորոնավիրուս: Էականորեն բարելավվել է նաև բուժվածների և գրանցված դեպքերի ընդհանուր թվերի հարաբերակցությունը:

«Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 40 185-ի, որոնցից 32 395-ը բուժվել են:  Բուժվածները կազմում են վարակվածների ընդհանուր թվի 80,6 տոկոսը:  Փաստացի բուժվողներն այսօրվա դրությամբ 6777 են, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի արդեն 16,8 տոկոսը»։

Այս տոկոսը և փաստացի բուժվողների թիվը օրական նվազում է: Այսօրվա տվյալը համադրելի է հունիսի 3-ի, այսինքն՝ մոտ 2 ամիս առաջվա  տվյալի հետ: Այդ երկամսյա միջակայքում էլ կարող ենք փնտրել, այսպես կոչված, պիկը: Այն համընկնում է հուլիսի 5-ի հետ, երբ գրանցվել է փաստացի բուժվողների կամ մահճակալային ծանրաբեռնվածության ամենաբարձր թիվը՝ 11 984: Այժմ բուժվողների թիվը այդ պիկի ցուցանիշից փոքր է մոտ 5200-ով: Վերջին օրերին զգալիորեն նվազել է նաև մահերի թիվը: Այդ ցուցանիշը ընդհանուր դրական միտումների տրամաբանության մեջ է, սակայն դեռ խիստ մտահոգիչ է մնում:

«Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցված մահերի թվով պահպանում է վատագույն ցուցանիշը ասիական տարածաշրջանում: Մեր երկրում մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում 265 մահ: Հայաստանից հետո ասիական տարածաշրջանում վատագույն  ցուցանիշներն ունեն Ղրղզստանը և Իրանը՝ համապատասխանաբար 223 և 216: Իսկ ամբողջ աշխարհում այս ցուցանիշով Հայաստանը 17-րդն է»։

Որոշ գաճաճ պետությունների թվերը չհաշված՝ առաջին տեղում շարունակում է մնալ Բելգիան, որտեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում 851 մահ: Միացյալ Թագավորությունում այդ թիվը 685 է, Պերուում՝ 625, Իսպանիայում՝ 610, Իտալիայում՝ 582, Շվեդիայում՝ 570, ԱՄՆ-ում՝  495, Բրազիլիզյում՝ 469:

Վերադառնանք, սակայն, մեր վիճակագրությանը: Անցած մեկ շաբաթում մահերի թիվը արտահայտվել է միանիշ թվերով: Միջին թիվը մեկ օրում եղել է 5:

Հիշեցնենք, որ մահերի ամենամեծ թիվը՝ 19-ը, գրանցվել է հունիսի մեկին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների մահերի ընդհանուր թիվը հասել է 1013-ի և կազմում է հաստատված դեպքերի 2,5 տոկոսը: Սա նշանակում է, որ հետագայում էլ յուրաքանչյուր օր ավելացող դեպքերի 2,5 տոկոսը ավարտվելու է մահով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

BACK_TO_TOP