Հունվարի 8-ին՝ սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Պոլսի հայոց պատրիարքարան են այցելել Ստամբուլում Թուրքիայի հունական համայնքի հոգևոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը և այլ բարձրաստիճան հոգևորականներ:
Բարձրաստիճան հյուրերին ընդունել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Այս մասին նշված է Պոլսի Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:
Բոլոր այցելուները շնորհավորել են հայ համայնքի Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության տոները, մաղթել ամենայն բարին:
Հանդիպմանըն անդրադարձ է եղել նաև Թուրքիայի փոքրամասնությունների վիճակին, քննարկվել են մի շարք խնդիրներ, ինչպես նաև հայկական, հունական և ասորական համայնքների միջև փոխգործակցության հեռանկարները: