11:21 10.08.2020
Վերջին տարիներին բավականին սրվել է բիզնեսի ու հասարակության միջև բևեռացումը։ Հասարակությունը հենց բիզնեսին է ճանաչում տնտեսական, էկոլոգիական ու մշակութային խնդիրների գլխավոր պատճառ։ Ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան
մրցանակակիր Մայքլ Պորտերն առաջարկել է բիզնես-հասարակություն բևեռացմանը լուծում տալու յուրահատուկ տարբերակ։ Պորտերի առաջարկը բիզնեսի փոխակերպումն է այնպես, որ հասարակության հետ ստեղծվի համընդհանուր արժեք՝ հաշվի
առնելով հասարակական շահերն ու պահանջմունքները։ Իր մոտեցումը Պորտերն անվանել է Կորպորատիվ համընդհանուր արժեքի տեսություն (Corporate Shared Value)։
Հիմնական տարբերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից (Corporate Social Responsibility) այն է, որ բիզնեսը ոչ թե պարզապես շահույթի մի մասը վերադարձնում է հասարակությանը՝ բարեգործության տեսքով, այլ տնտեսվարման ամեն փուլում հաշվի է առնում հասարակական պահանջը։ Կարճ ասած, հասարակության հետ համընդհանուր արժեք ստեղծել նշանակում է հասարակությանը օգտակար լինել՝ ոչ միայն հարկերի վճարման կամ բարեգործության միջոցով, այլ ամեն քայլի, ամեն բիզնես գործընթացի, ամեն նախագծի միջոցով։
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը համընդհանուր արժեք ստեղծելու գաղափարախոսությունը որդեգրել է տասից ավելի տարի առաջ՝ հաշվի առնելով սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանք ունենալու հասարակական պահանջը։ Եվ այսօր գոյություն ունի գիտական ուժեղ հենք ունեցող արտադրանք, որը չափահաս ծխողներին օգնում է նիկոտին ստանալ ավելի քիչ վնասակար եղանակով։ Ի՞նչ կարող է անել ընկերությունը սրանից առավել։ Ինչպե՞ս այն կարող է օգտակար լինել հայ հասարակությանը։ Թերևս, Ֆիլիպ Մորրիսի գլխավոր արժեքը Հայաստանում միջազգային ընկերության բիզնես մշակույթը, գիտելիքներն ու տեխնոլոգիական փորձառնությունն է։ Բոլոր գործողությունները կազմակերպվում ու իրագործվում են ի շահ բիզնեսի և ի օգուտ հասարակության։
Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնի հիմնում
Ֆիլիպ Մորրիսը բարձր է գնահատում Հայաստանում գիտական հարուստ ժառանգությունը և տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալը։ Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում երկրի փորձառության շնորհիվ Ֆիլիպ Մորրիսը 2018 թվականին Հայաստանում հիմնադրեց Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնը։
Ներկայումս PMI Science-ը համագործակցում է հայաստանյան մի շարք հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու նպատակով
ուշադրության կիզակետում մարդկային կապիտալն է։ Էկոհամակարգի զարգացման շրջանակում ցուցաբերվում է աջակցություն մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային Ինժեներիայի և Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների, ինչպես նաև աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։ Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն և հետազոտություններ են իրականացնում հետևյալ ուղղություններով՝ նյութագիտություն, տվյալների վերծանում, տվյալների կառավարում, էլեկտրական ինժեներություն, Էլեկտրոնիկայի կառավարման համակարգեր, մոդելավորում, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա։ Գիտահետազոտական կենտրոնն այժմ վերակառուցվում է Հայաստանում տեխնոլոգիական և գիտական կրթության սրտում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Կառույցն ունենալու է ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ կհյուրընկալի համապատասխան ուղղությունների ուսանողներին և դասախոսներին։
Ի դեպ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ արդեն մեկնարկել են 2020-2021 ուսումնական տարվա «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ֆինանսավորումը։ Լավագույն 10 ուսանողները կստանան կրթաթոշակներ, իսկ ուսուցման երկրորդ տարում մի շարք ուսանողներ հնարավորություն կունենան ուսումը շարունակել ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ անցնելով հղումով։ Շտապե՛ք։
“Sharing is Caring” անվճար վեբինարների շարք
Ֆիլիպ Մորրիսի կողմից Բիզնես Դիվելոփմենթ Գրուպ ընկերության հետ համատեղ կազմակերպված Sharing is Caring անվճար վեբինարների շարքը ավելին է, քան սոցիալական պատասխանատվության դրսևորում։ Ֆիլիպ Մորրիսում վստահ են․
մասնագիտորեն վերապատրաստված, զարգացած ու գիտակ հասարակությունը կարող է նպաստել Հայաստանում ցանկացած բիզնեսի զարգացմանն ու մեր երկրի բարգավաճմանը։ Այդ իսկ պատճառով ընկերության աշխատակիցները պատրաստակամ
են բոլոր ցանկացողներին անվճար դասընթացներ տրամադրել մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, հանրային կապերի, տվյալագիտության և մի շարք այլ ոլորտներում։ Միջազգային ընկերության առաջադեմ փորձն ու ոլորտային պրակտիկ գիտելիքները, թեմայի շուրջ ակտիվ քննարկումներն ու մեկնաբանությունները վեբինարի բոլոր մասնակիցներին օգնում են այլ անկյան տակ նայել ոլորտում առկա մարտահրավերներին ու գտնել լավագույն լուծումը։
Դասընթացները ձայնագրված են․ պարզապես անցե՛ք հղումով․
Մարքեթինգ Կորոնավիրուսի պայմաններում․ Լիլիթ Մաթևոսյան
Նեյրոմարքեթինգ․ Լիլիթ Մաթևոսյան
Մեծ տվյալներ, մեծ ապագա․ Նարեկ Մելքոնյան
Տվյալահենք ինֆլյուենսեր մարքեթինգ․ Անի Մկրտչյան
“Aspire” ամենամյա վճարվող պրակտիկայի ծրագիր
Հայ ուսանողները բավականին պահանջկոտ են իրենց գործատուների և ամբիցիոզ՝ ապագայի պլանների նկատմամբ․ ուսանողական նստարանից արդեն բոլորն ուզում են աշխատանքի անցնել խոշոր, ցանկալի է՝ միջազգային ընկերությունում, արժանավայել աշխատավարձով, վերապատրաստման ու մասնագիտական զարգացման հեռանկարներով։ Միևնույն ժամանակ, շատերն անգամ չեն էլ պատկերացնում այն լայն հնարավորությունները, որ տրամադրում են Հայաստանում գործող միջազգային ընկերությունները նորավարտ մասնագետներին։ Ամեն տարի Ֆիլիպ Մորրիսը մեկնարկում է “Aspire” վճարվող պրակտիկայի ծրագիրը՝ հավաքագրելով լավագույն տաղանդներին։ Ամեն պրակտիկանտ միանում է ընկերությանը՝ կոնկրետ նախագծի շրջանակներում աշխատելու համար։ Ֆիլիպ Մորրիսի դռները բաց են ինչպես հեռակա, այնպես էլ առկա կրթություն ստացող
տաղանդավոր, ակտիվ, մարտահրավերներից չվախեցող ու աշխատասեր ուսանողների ու նորավարտ մասնագետների համար։ Առաջնային կարևորությունը տրվում է աշխատանքի արդյունքին և, եթե կա ցանկություն ու պատրաստակամություն այդ
արդյունքն ապահովելու, ամեն բան հնարավոր է։
Գործընկերային նյութ
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...