Նպաստի համակարգում կատարված փոփոխությունները որքանո՞վ կփոխեն ծնելիության ցուցանիշը գյուղերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Նպաստի համակարգում կատարված փոփոխությունները որքանո՞վ կփոխեն ծնելիության ցուցանիշը գյուղերում

14:32 10.08.2020

Ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններն ու նոր նախագծերը: Համաձայն դրանց՝ ավելացել է երեխաների ծննդյան միանվագ գումարը, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Նպաստի իրավունք կստանան նաև գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք, որոնց  բալիկները ծնվել են այս տարվա հուլիսի 1-ից հետո, կամ դեռ չի լրացել փոքրիկի 2 տարեկանը: Իսկ  նպաստի չափը՝ 18.000 դրամի փոխարեն կազմում է 26․500 դրամ: Օրենքի փոփոխությունները միտված են խթանելու ծնելիության աճը, որի ցուցանիշները ցածր են հատկապես հեռավոր գյուղերում: Օրինակը Աշոցք խոշորացված համայնքի մեծ գյուղերից Ղազանչին է:

Ղազանչեցի 29-ամյա Նաիրան ֆլորիստ-դիզայներ է: Ամուսնացել է, ընտանիք կազմել ու աշխատանքն իր համար երկրորդական պլան է մղվել նաև գյուղական հոգսերի ծանրաբեռնվածության պատճառով: Նաիրան սպասում է իր առաջնեկին: Փոքրիկը ծնվելու է մեկ ամսից: Գյուղաբնակ չաշխատող այն կանայք, որոնք մայրանալու են կամ փոքրիկի 2 տարին դեռ չի լրացել, երեխայի խնամքի նպաստ են ստանալու:

Նման ծրագիր առաջին անգամ է կիրառվում գյուղական համայնքներում բնակվող չաշխատող մայրերի համար: Այս փոփոխությունների արդյունքում մինչև երեխայի 2 տարին լրանալն ընտանիքը կօգտվի 26․500 դրամ ամսական նպաստից: Գումարի չափն ավելին է աշխատող մայրերի համար: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող և ֆիզարձակուրդում գտնվողները կստանան ամսական 53.000 դրամ:

Նպաստի նշանակումը շատ երեխաներ ունենալու խթան չէ, բայց թեթևացնում է ընտանիքների հոգսը:

«Աշոցք խոշորացված համայնքում 2019-ին 34 երեխա է ծնվել, այս տարի սպասում են 35 երեխայի ծնունդի: Երեխաներին ոնց են պահելու, մեծացնելու, երբ գյուղերում աշխատանք չկա, կամ ընտանիքում մեկն է աշխատում։ Այս ծրագրերով չեմ ասում բոլոր հոգսերն ու  խնդիրները կլուծվեն, բայց, ամեն դեպքում, դրական ազդեցություն կունենան»,- ասում է Աշոցք համայնքի ղեկավարի օգնական Տիգրան Հակոբյանը։

Փոխվել է նաև երեխայի ծննդյան միանվագ գումարների տրամադրման կարգը: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ նպաստի չափը ևս բարձրացել է: Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում սահմանվել է 300 հազար դրամ միանվագ նպաստ՝ նախկին 50 և 150 հազարի փոխարեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP