«Մենք թողեցինք, որ մեզ խաբեն». ՀՀ ԱԺ նախագահը՝ Սևրի պայմանագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

«Մենք թողեցինք, որ մեզ խաբեն». ՀՀ ԱԺ նախագահը՝ Սևրի պայմանագրի մասին

23:14 10.08.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր պատմության մեջ դժվար է գտնել միամիտ երազկոտության կամ գուցե ավելի ճիշտ՝ երազկոտ միամտության և չոր իրականության ավելի դաժան ու շառաչուն հակադրություն, քան այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ այս օրը։

1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության երկու տարբեր պատվիրակություններ ստորագրեցին երկու տարբեր փաստաթղթեր։ Ավետիս Ահարոնյանը՝ Փարիզի մերձակա Սևրում, հաղթանակած դաշնակիցների և պարտված Թուրքիայի սուլթանական կառավարության հետ։ Արշակ Ջամալյանը՝ Թիֆլիսում, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության հետ։

Առաջինով Թուրքիան Հայաստանի Հանրապետության մաս էր ճանաչում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգների մեծ մասը։ Երկրորդով Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, Զանգեզուրը և գրեթե ամբողջ Նախիջևանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զորքերը։

Թիֆլիսյան համաձայնագիրը կյանքի կոչվեց անմիջապես։ Իհարկե առանց Զանգեզուրի՝ այնտեղ Նժդեհն անհանձնվել կռվում էր, և սա մի իրողություն էր, որի հետ ստիպված եղան հաշվի նստել հզորները։ Անգամ մեկ տարի անց, երբ ողջ Այսրկովկասն արդեն կարմիր էր, և բոլշևիկյան Կովկասյան բյուրոն Ստալինի գլխավորությամբ գծում էր նոր սահմանները, ոչ ոք չհամարձակվեց կպնել Զանգեզուրին. Նժդեհը դեռ սուրը ցած չէր դրել։

Մյուս փաստաթուղթը՝ Սևրը, մնաց թղթի վրա և դարձավ տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը, որը ջերմացնում էր մեր հոգիները, երբ մերժում էինք թուրքերի հետ բանակցելու առաջարկը և դրանով իսկ՝ Կարսը, Սուրմալուն (Իգդիր) ու էլի ինչ-որ բան պահելու հնարավորությունը։ Եվ երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռով թղթով մեզ 90 հզր քառ․ կմ Արևմտյան Հայաստան էր «տրվում», մենք կորցնում էինք իրական Արևելյանը։ Թուրքական զորքերը Սևրից ամիսուկես անց՝ սեպտեմբերից ներխուժել էին Հայաստանի Հանրապետություն ու արդեն գրավել էին Սարիղամիշը, Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Դրոյին հաջողվել էր պահել Իգդիրը, բայց Ալեքպոլի անկումից հետո նա էլ ստիպված էր կամուրջներն այրելով անցնել Արաքսի այս կողմը։ Հայաստանի մնացած մասն էլ անխուսափելիորեն անցնում էր բոլշևիկներին։

1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրվեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մեկով ամրագրվեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը հիշատակելն անգամ անարժան է թվում։

Սևրի պայմանագիրը շարունակեց իր անհողեղեն ոդիսականը մինչև 1923թ․, երբ Լոզանում աշխարհն, ըստ էության, ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանությունը ոչ միայն Սևրով հայերին խոստացված տարածքների, այլև Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամբ։

Հ․Գ․ Մեկդարյա հեռավորությունից կարող ենք, իհարկե, որպես մխիթարություն ասել, որ դաշնակիցները մեզ խաբեցին։ Եվ ասելիս գուցե սխալված էլ չենք լինի։ Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք թողեցինք, որ մեզ խաբեն։ Հասկանալ կարելի է՝ չափազանց քաղցր էր թմբիրը և չափազանց դառը մեզ շրջապատող իրականությունը։ Հակառակ, ինչպես երազանքի իրականացումից առաջացող բերկրանքը և հուսահատության աստիճանի ուժասպառությունը։ Տարբեր, ինչպես անվերջության ձգտող դրականն ու բացասականը։ Այս բացատրությունից, սակայն, դառնահամը չի անցնում։ Կարսում ու Իգդիրում հայկական դրոշը չի ծածանվում։ Մենք թույլ տվեցինք։ Թույլ եղանք։ Չկարողացանք։ Չհաշվեցինք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

BACK_TO_TOP