14:49 11.08.2020
Այսօր Արցախի ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ մի շարք պատգամավորների բարձրացրած հարցերին, խոսեց ապաստարանների կառուցման անհրաժեշտության մասին:
«Ապաստարանների թեման սիրով պատրաստ եմ փակ քննարկման ժամանակ ներկայացնել, թե ինչ է նախատեսվում մինչև տարեվերջ, որը 250 մլն չէ, այլ միլիարդների մասին է, որն իրականացվելու է տարբեր ծրագրերով: Պարոն Իշխանյան, անվտանգային համակարգի հետ կապված առաջիկա մեկ տարում կատարվելու է ավելին, քան 10-15 տարի վերջին ժամանակահատվածում, իսկ եթե առիթ է դեմ քվեարկելու, խնդրեմ, բայց որևէ մեկը կասկածի տակ չդնի մեր իշխանության, կառավարության գործելաոճում անվտանգությունը: Քննարկվում է՝ ինչու ենք ԱԽ-ն մեծացրել, որովհետև մեր անվտանգությունը մեզ համար գլխավորն է, և փոփոխությունների հիմքում դրված է անվտանգության համակարգի բարձրացումը»:
Նախագահը անդրադարձավ նաև պատգամավորների այն հարցին, թե ինչու են շտապում ուսման վճարների փոխհատուցման հարցում:
«Պարո՛ն Բալայան, գոնե կարելի է տեղյակ լինել, որ շրջանավարտների 50 տոկոսն է բուհեր ընդունվում, արդեն 90 տոկոսը չէ, արդեն իսկ քայլը շատ մեծ է, ինչ մնում է որակին, շտապողականություն չկա, այն թերացումները, որ տեսել ենք, կա, նախարարությունը ընթացքում կշտկի, ինչ վերաբերում է ընդունելությանը, երևի եզակի է պատմության մեջ, ես նշեմ, որ այս տարի եթե գոնե մեկ դեպք լինի, որը միջնորդավորված է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ պատասխան են տալու բոլորը, ու ոչ միայն կրթության բնագավառում, այլ օրենքի գերակայության և մնացած բոլոր հարցերում»,- արձագանքեց նախագահը:
Խոսեց նաև այն մասին, որ երաշխիքների հետ կապված քաղաքականությունը շարունակվելու է, միջոցների ներգրավումը կարևորեց, նշեց, որ առաջին անգամ կփորձեն թողարկել պարտատոմսեր: Նշեց.
«Դարի պրոյեկտը, որ անվանում եմ, պատահական չէ, փակ քննարկման ժամանակ խորը կներկայացնեմ՝ ինչ է իրենից ներկայացնում այդ պրոյեկտը, համակարգը լինելու է գերժամանակակից, ավտոմատ կառավարվող, ներդրողներին ներգրավելու առումով կա հնարավորություն, որովհետև նախատեսում է նաև հէկ կառուցել, կմտածենք՝ այն տրամադրել մասնավորներին, թե ամբողջությամբ նույն ծրագրի մեջ է մտնում. հէկ, պոմպակայան, խողովակաշար, որի ջուրը հասնելու է Բերդաշենի, Մարտունու կողմը, որը թույլ է տալիս լուծելու այլ խնդիրներ»:
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...