14:40 11.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, ԱԺ-ում ելույթ ունենալով, անդրադարձավ պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերի: Խոսեց վերահսկողության մասին:
«Այն լինելու է գլխավոր խնդիրը, ամեն լումայի համար պատասխան են տալու բոլորը, ինչո՞ւ ենք շտապ սկսում շինարարությունը, որովհետև եթե 10-20 օր էլ ուշացնենք, մնալու է հաջորդ տարի: Ինչո՞ւ ենք շտապում, քանի որ վերջին 12 տարում ունեցել ենք անկում հունիսին, որ կազմել է 9 տոկոս, 6 ամսում մոտ երկու տոկոսի շրջանակներում ունենք անկում, իսկ նախապատրաստվում ենք տարին ամփոփել դրական ցուցանիշով: Շատ է խոսվում աշխատավարձերի բարձրացման մասին, հասկանում եմ, որ ուզում են տրամադրություն ձևավորել, որ աշխատավարձ է բարձրանում, ոչ մի աշխատավարձ չի բարձրանում, ուղղակի նախկինում շատ սխալ տրամաբանական հաշվարկով էր: Օրինակ, եթե գործակիցը ընդունել ենք ՀՀ համապատասխան պաշտոնյաների գործակիցը, մի քանի ուղղություններում այդ գործակիցը ցածր էր: Սիրով նշեմ, որ սեպտեմբերի 1-ից շոշափելի բարձրանալու է ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը, օրինակ՝ նախատեսված է, որ ավտոտեսչության աշխատակիցը նվազագույնը 300 հազար դրամ պետք է ստանա, որպեսզի պատշաճ կատարի իր առջև դրված խնդիրները, որպեսզի մեր երկրում երթևեկության կանոնները պահպանեն բոլորն անխտիր, չլինեն արտոնյալներ, որպեսզի կաշկանդված չլինեն ու տուգանեն քաղաքացիներին, որոնք տրանսպորտային միջոցը վարում են խախտումներով»,- հայտարարեց Հարությունյանը:
Խոսեց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ու առողջապահական համակարգի վերազինման մասին:
«Հունվարի 1-ից ունենալու ենք անվճար առողջապահական համակարգ, չենք վռազում, ուշացել ենք, մի շարք աշխատանքներ կատարվել է առողջապահության բնագավառում: Կորոնավաիրուսի լաբորատորիայի հնարավորությունները մեծացել են, ավարտված են համարյա ծննդատան շենքի ներքին հարդարման աշխատանքները, 10 տարուց ավելի կանգնած էր, ընդամենը երկու ամսում ավարտվում է, պայմանագիրը կնքվում է բանկի հետ, սարքավորումներն են գալու»,- ներկայացրեց նա:
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...