14:32 12.08.2020
Շուրջ 100 Հայաստանի քաղաքացիներ Լիբանանից Հայաստան են տեղափոխվել: Նրանք ժամանել են Բեյրութ օգնություն հասցրած 3 ինքնաթիռներով: Վերջին ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել այս գիշեր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Հորիզոնին» հայտնեց, որ կապի մեջ են Լիբանանից Հայաստան վերադարձածների հետ, և ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր՝ հայրենիքում նրանց օժանդակելու հարցում։
«Այդ նույն օդանավներով շուրջ հարյուր մեր հայրենակիցները, որոնք ունեցել են ՀՀ քաղաքացիություն կամ նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը եղել է ՀՀ քաղաքացի, ընդ որում, նրանք կրել են այնտեղ նյութական վնասներ, այդ նույն հումանիտար օգնություն իրականացնող ինքնաթիռներով վերադարձել են Հայաստան»,- ասաց Հովհաննես Ալեքսանյանը։
Բեյրութ-Երևան չվերթները շարունակվում են։ Այդ չվերթներով հուլիսի 14-ից սկսած Լիբանանից Հայաստան են վերադարձել հարյուրավոր հայրենակիցներ։
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հուլիսի 14-ից սկսած այդպիսի 5 չվերթ է դիմավորել օդանավակայանում, և այս 5 չվերթների արդյունքում հայրենիք են ժամանել 370 մեր հայրենակիցներ։ Այս կոմերցիոն չվերթները, զուգահեռ նաև պետական աջակցությամբ իրականացվող չվերթները հայրենիք են բերել մի քանի հարյուր մեր հայրենակիցների և հուսով ենք, որ հետագայում, իրավիճակի գնահատումից հետո, մենք կունենանք նաև նոր որոշում՝ այդպիսի չվերթները շարունակելու կամ աջակցության ինչ-ինչ ձևեր ներկայացնելու համար»,- նշեց Հովհաննես Ալեքսանյանը։
Հայաստան վերադարձած հայրենակիցներն անցնելու են 14-օրյա կարանտին։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելով Լիբանանից ժամանած հայերին, անմիջապես նրանց բաժանում է տեղեկատվական թերթիկներ, տրամադրում կոնտակտային տվյալներ, որպեսզի խնդիրներ ունենալու դեպքում վերջիններս հնարավորություն ունենան կապվելու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ։ Ըստ Հովհաննես Ալեքսանյանի՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կորոշի՝ պետական ինչպիսի՞ աջակցություն հատկացնել Հայաստան ժամանած քաղաքացիներին։
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...