Սահմանի համար անվադողեր հավաքելու գործընթացը շարունակվում է․Գյումրիից հերթական խմբաքանակն է ուղևորվել սահման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Սահմանի համար անվադողեր հավաքելու գործընթացը շարունակվում է․Գյումրիից հերթական խմբաքանակն է ուղևորվել սահման

20:34 12.08.2020

Հանրապետության մարզերի տասնյակ բնակավայրերում շարունակում են  սահմանի համար անվադողեր հավաքել։ Գրեթե ամեն օր մեծ խմբաքանակով անվադողեր են  ուղարկվում Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ։ Հերթականը դարձյալ Գյումրիից է ուղևորվել։ Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 4 տարի է արդեն, անկախ սահմանում տիրող վիճակից, Ժորա Աբգարյանն ու  տասնյակ կամավոր երիտասարդներ չեն դադարում աջակցել  հայկական բանակին։

Տասնյակ մեծ ու փոքր բեռնատարներով օրական հազարավոր անվադողեր են դեպի սահմաններ ուղարկվում։ Նախաձեռնության անդամները նշում են,որ  քաղաքացիների աջակցությամբ ամեն օր խմբաքանակն ավելանում է, նաև նոր կամավորներ են իրենց թիմին միանում՝օգնելու անվադողերը բեռնելու աշխատանքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

09:20 01.05.2025

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

09:17 01.05.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

09:13 01.05.2025

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

09:10 01.05.2025

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP