Ախուրյանում առաջին անգամ միաժամանակ 6 փողոց է հիմնանորոգվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ախուրյանում առաջին անգամ միաժամանակ 6 փողոց է հիմնանորոգվում

20:15 21.08.2020

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում այս տարի կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրել է մարզի 15 համայնք, ընդհանուրը ՝ համայնքներում կասֆալտապատվի 15 կմ  ճանապարհ:Ախուրյան խոշորացված համայնքում  6 փողոց է հիմնանորոգվելու սուբվենցիոն ծրագրով:

Հարակից  վեց փողոցն էլ  անանցանելի վիճակում է։ Քարքարոտ, փոսերով փողոցները տասնամյակներով երթևեկելի են պահել  հարթեցումներով ու  խճապատումներով ,որոնց դիմացկությունը  կախված է եղել  տեղումներից։

Կարճ փողոցներ են, որոնց ընդհանուր հիմնանորոգման ծավալը մեկ ու կես կիլոմետր է: Նախագծով վեց փողոցներում էլ  կոմունիկացիոն ցանցի նորոգումներ նախատեսված չեն։ Շինարարը հողային աշխատանքների ընթացքում ուսումնասիրել է ու վստահ ասում է, որ կոմունիկացիոն ցանցում լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել։ Աշխատում են առանց ջրագծեր, կոյուղագծեր վնասելու։

Մեկ ու կես կիլոմետր ընդհանուր երկարության 6 փողոցի հիմնանորոգումը մեծ ծրագիր է համարվում  Ախուրյան խոշորացված համայնքի համար: Սուբվենցիոն հայտ ներկայացնելու հնարավորությունը խոշորացված համայնքը բաց չի թողել, կարողացել է ապահովել ծրագրում իր մասնաբաժին ֆինանսավորումը, որը կազմել է ասֆալտապատման ընդհանուր արժեքի 45 տոկոսը, մնացածը  պետության սուբսիդիան է: Համաֆինանսավորման այս տարբերակը ձեռնտու է համայքներին ենթակառուցվածքների նորոգումներ իրականացնելու  համար։ Ախուրյանը պատրաստվում է հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում ևս փողոցաշինական հայտեր ներկայացնել։

Մարզի որոշ համայնքներում  ծրագրերը դեռ չեն սկսվել ։ Տրանսպորտի բաժնի պետը ձգձգումները կապում է ընթացակարգային խնդիրների հետ։ Հաստատված փողոցաշինական  ծրագրերի համար  շինմրցույթներն ավարտված են,բայց  հաղթող ճանաչված շինընկերությունների հետ  պայմանագրեր դեռ  չեն կնքում, քանի դեռ   նախագծային փաթեթը չի  ներկայացվել որակի ապահովման հաստատմանը։ Այս բոլոր դադարներն ու պայմանները հաշվի առնելով  սուբվենցիոն  ծրագրերի ավարտ  նշանակվել է մինչև դեկտեմբերի 10-ը, սա միայն փողոցաշինությանը չի վերաբերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP