Գյումրիի երկրորդական փողոցներում տեղադրված կրպակները ապամոնտաժվում են փողոցաշինական ծրագրի պահանջով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի երկրորդական փողոցներում տեղադրված կրպակները ապամոնտաժվում են փողոցաշինական ծրագրի պահանջով

20:23 13.08.2020

Մայթերին, նույնիսկ մայթերից ներքև տեղադրված սպասարկման  կրպակների ապամոնտաժման հարցը քաղաքապետարանի  քաղաքաշինության և ապօրինի շինությունների , հողազավթումների բաժինների հրատապ  կարգավորման  խնդիրների ցանկում չի եղել։ Երկրորդական համարվող փողոցների արտաքին տեսքը այդքան էլ ուշադրության չի արժանացել, բնակիչների անցուդարձին, եթե խանգարել է, այդ մասին  հարևանական հարաբերությունները թույլ չեն տվել  բարձր խոսել, բացի դրանից մարդկանց զբաղվածության խնդիրն է լուծել։

Բնակիչների ինքնազբաղվածության խնդիրն  հիմա դարձել  է երկրորդական։ Փողոցաշինական լայնածավալ ծրագրի  պահանջով է ,որ հիմնանորոգվող փողոցներից հանվումեն   բոլոր ապօրինի տեղադրված կրպակները, ինչպես նաև ապամոնտաժվում են սեփական տներին կից կառույցները:

Մազմանյան փողոցում հիմնանորոգումներին  զուգահեռ ապօրինի կառույցներն են ապամոնտաժվում: Մազմանյան 142 հասցեից շատ կրպակներ արդեն տեղափոխվել են։ Նույն փողոցում մայթի վրա 166 տան բնակչի կցակառույցն է, որը  չի պատրաստվում  ապամոնտաժել, պատճառաբանելով, թե նախկինում  այստեղ մայթ չի եղել։ Վաղուց տեղադրված տնակը հետո կառուցապատել է ու վերածել հիմնական կցակառույցի։

Սեփական բնակֆոնդի տների մեծ մասում այս խնդիրը կա։ Բնակելիին կից կառուցապատումներ են կատարել, որոնք հետագայում դարձել են  տան մի մասը։Անկախ այն բանից, այդ տարածքները սեփականության վկայականում գրանցված են թե ոչ, բնակիչը համարում իր օրինական շինությունը։ Նման դեպքերի կարգավորումը քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է ասում՝ անհատական մոտեցում է պահանջում։

«Կան ժամանակի ընթացքում վաղուց կառուցված շինություններ, որոնք տան շինության մաս են կազմում, դրանցում կարող են ձևափոխման խնդիրներ լինել, ու դրանց բոլորին անհատական մոտեցում է ցուցաբերվում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ 

Առայժմ ապօրինի կրպակներն ու տաղավարները օտարվում են այն տարածքներից, որոնք միայն փողոցաշինության համար են ուշադրության կենտրոնում հայտնվել, այլ ոչ ապօրինի տեղադրված լինելու պատճառով։ Դրանք վերաբերում են առայժմ 10 փողոցի, որտեղից արդեն 50-ից ավելի կրպակ է  հանվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP