Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

23:20 13.08.2020

Սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանությունը, որով նա պատասխանել է Ադրբեջանի դեսպանին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է մեկնաբանության ոչ պաշտոնական թարգմանությունը։

«…Սա Հասան-աղա աղայի վրանն է,
Նա ահեղ վերքերից է տառապում…
«Հասանագինիցա» էպիկական երգից

Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ «Ազատ Եվրոպա ռադիոկայանին» իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի որևէ խախտումների մասին բարձրաձայնելու, քանի որ վերջինիս ամբողջ գործունեությունն այդ բնագավառում՝ համընդհանուր խախտում է, ինչի մասին կարելի է հեշտությամբ տեղեկանալ վստահելի աղբյուրներից։ Թվում է, թե այս դեպքում Հասանովը չափազանց ազդվեց Ադրբեջանի ԱԳՆ-ին և դեսպաններին ուղղված իր նախագահի կոշտ քննադատությունից՝ թե նրանք անգործության են մատնված և միայն վայելում են: Եվ ահա որոշեց «դրսևորել» իրեն, ընդ որում, լայնորեն դուրս գալով իմ հարցազրույցի մեկնաբանության շրջանակներից և ընկնելով հակահայկական քարոզչության իր համար այդքան սովորական հորձանուտի մեջ։

Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես ընտրողաբար են մոտենում տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերին՝ ներկայացնելով դրանք ոչ թե ամբողջությամբ, այլ առանձնացնելով դրանց մասերը ենթատեքստից կամ պարզապես կեղծելով, միայն թե մատուցեն ճշմարտանման «ապացույցներ»։ Նույնը՝ այս դեպքում։ ՄԱԿ ԱԽ բանաձևերն ընդունվել էին շուրջ 30 տարի առաջ, այն էլ՝ հակամարտության թեժ ընթացքում: Այդ պահի համար նրանք ունեին արդիական բնույթ՝ ծառայելով զինադադարի հաստատման փորձերին, որից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական մի նոր հարձակում էր իրականացնում իր հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի դեմ։ Մեղադրելով Հայաստանին՝ Ադրբեջանը թաքցնում է, որ այդ բանաձևերը նախ և առաջ ուղղված էին հենց իրեն, քանի որ բացարձակապես չէր կատարում դրանց ոչ մի դրույթ, հատկապես, ամենաէականը՝ կրակի դադարեցումը։ 1993թ․ հուլիսի 29-ի և ՄԱԿ ԱԽ այլ բանաձևերում Հայաստանին ուղղված է միայն մեկ կոչ՝ շարունակել գործադրել իր ազդեցությունը հակամատության կողմերից մեկը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Այսինքն, բանաձևը հստակորեն նշում է, որ հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, որի դեմ Ադրբեջանն իրագործեց ագրեսիա։

Կարելի էր նույնիսկ ողջունել Հասանովի այն պնդումը, որ «Ադրբեջանը շարունակում է հակամարտության լուծումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով», եթե այն չհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր իսկ նախագահ Ալիևի կողմից ուղղված մեղադրանքներին և բանակցությունների չեղարկման սպառնալիքներին։

Բաց եմ թողնում Հասանովի մյուս անհեթեթ մեղադրանքները Հայաստանի հասցեին, ներառյալ՝ նրա սիրված թեման՝ Խոջալուի ինչ-որ առասպելական «ցեղասպանության» վերաբերյալ։

Հասանովը խորը ողբի մեջ է, քանի որ Ադրբեջանը, Սերբիայի հետ ունենալով ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիր, հիասթափությամբ հետևում է Սերբիայից Հայաստան սպառազինությունների մատակարարումներին, քանի որ բարեկամները չեն վաճառում զենք իրենց բարեկամների թշնամիներին՝ պահանջելով դադարեցնել այդ գործարքը։ Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել Սերբիայի և այլ երկրների կողմից տարբեր տարիներին Ադրբեջանին ուղարկված բազմամիլիարդ դոլարների արժողությամբ զենքի հետ։ Գուցե, ադրբեջանցիները հավաքեն այն և վերադարձնեն Սերբիա՞: Թե՞ Հասանովը և իր համակիրները համարում են, որ հայ երիտասարդներին սպանելը և քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելը արդարացված է։

Ես հարցականի տակ չեմ դնում Սերբիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն հաստատելու իրավունքը։ Սակայն, արդյո՞ք այն բացառում է Հայաստանի հետ Սերբիայի բարեկամական կապերը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, համատեղ նախագծերի իրականացումը: Արդյո՞ք, այն ուղղված է Հայաստանի դեմ։ Արդյո՞ք, Ադրբեջանը պետք է թելադրի հայ-սերբական հարաբերությունների բովանդակությունը կամ շանտաժի ենթարկի Սերբիային, ասենք, Կոսովոն չճանաչելու հարցում, ինչպես դա մշտապես անում են իրենց մեկնաբանությունների մեջ Հասանովը և որոշ ադրբեջանամետ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ։ Հայաստանը ևս չի ճանաչել Կոսովոն։ Արդյո՞ք, Կոսովոյի հարցով միջազգային կազմակերպություններում քվեարկության ժամանակ Ադրբեջանի մեկ ձայնը Հայաստանի մեկ ձայնից ավելի արժեքավոր է, իսկ Ադրբեջանի՝ քվեարկությունից բացակայությունը ավելի օգտակար, քան՝ Հայաստանի դրական քվեարկությունը։

Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը։ Նրան սովորեցրել են ցանկալին իրականի տեղ ներկայացնել, և նա չի կարող ընդունել, որ իր երկիրն ունի խորը խնդիրներ, համատարած հայատյացության, հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու սպառնալիքների (նույնիսկ հայկական ատոմակայանը ռմբակոծելու), բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների գնով մեկ անձի բռնապետությունը ամրապնդելու և Թուրքիայի հետ համատեղ տարածաշրջանի կայունությունը վտանգելու հետ։

Հասանովն իր ատելության քարոզի և մոլուցքի մեջ ինձ հիշեցնում է դաժան Հասան աղային՝ «Հասանագինիցա» պոեմից (Բալկաններում թուրքական բռնապետության ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական էպոսի հիասքանչ նմուշ՝ թարգմանված բազմաթիվ լեզուներով – թարգմ.), որն իր անհանդուրժողականությամբ և փառասիրությամբ, միայն ողբերգության հասցրեց իր հարազատներին, իր ժողովրդին և խաղաղությունը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:06 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

BACK_TO_TOP