16:55 18.08.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ հանդիպում է, Խունդկարյանը ևս բացառություն չէր: Խմբակցության պատգամավորների մի մասն է ներկա գտնվել, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Ինչ վերաբերում է նախորդ թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին, ասել է.
«Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչ մյուսների հետ, հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ սուր հարցեր, ինչը բոլոր թեկնածուների հանդիպման ժամանակ է լինում, հավանաբար դա էր պատճառը, որ տարբեր պատգամավորների հարցերից պարոն Ավետիսյանի մոտ կար նման տպավորություն»:
Լրագրողները նշել են, որ քննադատությունը հնչում է նաև պարոն Խունդկարյանի հասցեին, ինչ մյուսների հասցեին էր հնչում: Արդյոք բավարարել են թեկնածուի պատասխանները պատգամավորներին, Մակունցը ասաց.
«Պետք է արձանագրենք, որ պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ չի ուզում, որ կառավարությունը դիտարկի իր թեկնածությունը, մենք այստեղ անելիք չունենք, ինչ վերաբերում է հարցերին, այնուամենայնիվ կան հարցերը, որքանով ընդհանրություն ունեն, բնական է, երկուսն էլ իրավական դաշտում գործունեություն են ծավալել, բայց տարբեր են եղել: Հնչել են բոլոր այն հարցերը, որոնք հուզել են պատգամավորներին: Հանդիպումը փակ է եղել, եթե պարոն Խունդկարյանը հարկ կհամարի խոսել մանրամասների մասին, կխնդրեմ՝ իրեն ուղղեք հարցը: «Իմ քայլը» մեկնաբանություն չի անի»:
Ինչ վերաբերում է նրա՝ ՍԴ նախագահ դառնալու հարցին, ասել է, որ ընտրվել-չընտրվելու հետ կապված այս պահին որևէ բան հնչեցնել չեն կարող, քանի որ թեկնածության հարցը պետք է մտնի ԱԺ օրակարգ, և պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կորոշեն անելիքը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...