Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով Արթիկում փողոց է նորոգվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով Արթիկում փողոց է նորոգվում

19:34 19.08.2020

1020 աշխատանք փնտրող, որից 730-ն ունի գործազուրկի կարգավիճակ… Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի վեց ամիսների տվյալներն այսպիսին են: Ինչպես Գյումրիում,այստեղ ևս գործազուրկ կանայք մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Կանանց աշխատանքի առաջարկները շատ են, տղամարդկանց դեպքում  զբաղվածության կենտրոնը կարողանում է ապահովել  սեզոնային զբաղվածությամբ։ Բացի մասնավոր շինարարությունից, այժմ ակտիվ գործող ծրագիրը  վարձատրվող հասարակական աշխատանքն է, որն առավելագույնը 3 ամսով կարող է զբաղվածության խնդիր լուծել։ Սա, թերևս, այս տարի արտագնա աշխատանքի չմեկնածների համար ինչ-որ չափով կարող է սոցիալական հարց լուծել։

Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մեծ ծավալի աշխատանքներ նախատեսված չեն և դրանք հիմնականում համայնքային ենթակառուցվածքների նորոգումներ են։ Աշխատանքային օրերի քանակը շատ չէ,  օրական վարձատրության չափը աշխատանք փնտրող տղամարդկանց մեծ մասին չի գոհացնում։

«Այս տարի մեր գործազուրկ տղամարդկանց թիվը ավելացավ։ Համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չգնացին։ Հիմա, երբ ասում ենք, որ պետք է այս ծրագրում ընդգրկվեք, պատճառաբանում են, թե գումարը քիչ է։ Յուրաքանչյուր աշխատողի 1 օրվա համար վճարում ենք 5000 դրամ՝ ներառյալ սոցվճարները։ Ծրագրի արժեքը 2 մլն 700 հազար դրամ է, որից 1 մլն 200 հազարը համայնքի ներդրումն է, 1մլն 500 հազարը մենք աշխատավարձ ենք տալիս՝ պետական ծրագրի գումարն է»,- նշեց  Արթիկի զբաղվածության կենտրոնի տնօրեն Գոհար Վարագյանը։ 

 

 

Արթիկի Պռոշյան փողոցի 600 մետր երկարության հատվածը քարապատվում է։ Աշխատանքներին ներգրավված է 12 բանվոր։ Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով աշխատանքի տեղավորվելու համար սոցիալական չափորոշիչներ կան սահմանված։ Ծրագիրը մեկ այլ պայման էլ ունի, որն արդեն տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների շրջանակում է։ Ծրագրին իր մասնակցությունը պետք է ունենա համայնքային բյուջեն՝ ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով ներդրումով ։

Արթիկի տարեկան բյուջեն 600 մլն դրամ է, փողոցաշինական ծավալուն աշխատանքներ նախատեսել չեն կարող։  Վարձատրվող հասարակական աշխատանք և պետական սուբվենցիոն ծրագրերը խնդիրների լուծման  լավագույն տարբերակն են համարվում համայնքներում։ Իսկ փողոցների նորոգումները քարապատման եղանակով կրկնակի խնայողություն են նշանակում բյուջեի համար, առավել ևս, երբ հումքը տեղից է, օգտագործվում է Արթիկի տուֆը։

Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով  այս տարի Արթիկի տարածաշրջանի ևս երեք գյուղերում՝ Պեմզաշենում, Փանիկում և Մեղրաշենում համայնքային մեկական ծրագրեր են իրականացվել, որոնցում ներգրավվել են համայնքների աշխատուժը ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP