20:39 20.08.2020
Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը:
Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը:
Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագրին» հավանություն տալու մասին հարցը և սխալմամբ խոսքը փոխանցեց ոչ թե առողջապահության, այլ ֆինանսների նախարար Արսեն Թորոսյանին:
Բժշկական սարքավորումների, թեստավորման, անհատական պաշտպանական միջոցների և քովիդ 19-ի դեմ պայքարին ուղղված այլ պարագաների տրամադրումը շարունակական է: Նախագիծն ընդունվեց միաձայն:
Դդմաշենի Մարզային նշանակութան կամրջի վրա տեղի ունեցած մասնակի փլուզման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել 2020-ի բյուջեում: Ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:
Հաջորդ նախագծով առաջարկվում էր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի համար կառավարությանը վճարվող ճանապարհային հարկի փոխարեն վճարել տեղական տուրք ավագանու սահմանած կարգով, իսկ սոցիալական գովազդն ազատել հարկումից: Սա ապակենտրոնացման քաղաքականության մի բաղադրիչն է, որին ֆինանսների նախարարությունը դեմ էր արտահայտվել ոչ թե նպատակին, այլ դրան հասնելու եղանակին, ասաց Ջանջուղազյանը:
«Առաջարկվող նախագծով ստացվում է, որ պատասխանատվությունը մնում է կառավարությանը, բայց եկամուտները գնում են համայնքին»,-դժգոհեց նա:
Նախագիծը կոմիտեի նիստում դրական եզրակացություն է ստացել, տեղեկացրեց Ավինյանը՝ նշելով, որ մանրամասն քննարկել ու քվեարկել են: Ջանջուղազյանն առաջարկեց այդ դեպքում սպասարկման լիազորությունները ևս տալ համայնքին: Պապիկյանը համաձայնեց դիտարկել առաջարկը։
Քննարկվեց նաև վերահսկողության հարցը, ըստ վարչապետի՝ ճիշտ կլինի, եթե հենց քաղաքացիները վերահսկեն ու գնահատեն համայնքի ղեկավարի աշխատանքը, անդրադարձավ այլ խնդիրների:
Ավինյանը առաջարկեց տալ հանձնարարական, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այսօրվա քննարկման արդյունքում բերի նախագիծ: Առաջարկն ընդունվեց, նախագիծը ևս:
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...