19:45 20.08.2020
Պարետի որոշմամբ թույլատրվել է գրադարանների և թանգարանների աշխատանքի վերսկսումը հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Որոշումը բոլորին է վերաբերում, բայց վերաբացման ժամկետները տարբեր են՝ կախված թանգարանների ու գրադարանների ենթակայությունից: Գյումրիում մարզպետարանի և ԿԳՍՄ նախարարության ենթակայության կառույցները արդեն երկրորդ օրն է՝ ընդունում են այցելուներին, իսկ համայնքային ենթակայության թանգարաններում դեռ զբաղված են հակահամաճարակային կանոնների ապահովմամբ:
Շիրակի մարզային գրադարանի գրաբուսը կամ շարժական գրադարանը, որ մարզի տարբեր բնակավայրերին գրքերի հասանելիություն էր ապահովում, հնգամսյա պարապուրդից հետո այլ կիրառություն է ստացել: Այստեղ հիմա գրադարան վերադարձվող գրքերն են պահեստավորում: 5 ամիս դրանք ընթերցողների ձեռքում են եղել, իսկ գիրքը վարակի տարածման աղբյուր նաև կարող է դառնալ: Գրադարանների աշխատանքի վերսկսման կարևոր պայմաններից մեկն էլ դա է՝ տարածք ապահովել վերադարձվող գրքերի համար:
«Առանձնացրել ենք հանձնվող գրքերը սպասարկվող գրքերից, որովհետև որոշման մեջ կա աշխատանքային պայմանների մի կետ, որտեղ որ հանձնվող գրքերը պետք է մեկ օր առանց սպասարկելու պահեստային վիճակում մնան: Ընտրել ենք մեր գրաբուսը: Այստեղ գիրքը կարանտինային ժամանակը կանցկացնի, հետո կգնա գրադարակներ: Ապահովության համար մի երկու օր էլ ավելի կթողնենք, եթե այդ գրքի պահանջարկ չլինի»,-Shantnews-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
Իսկ գրադարանի ներսում արդեն պարտադիր ջերմաչափումով ու հատուկ գծանշումներով, միմյանցից հեռավորություն պահպանելով են աշխատանքը կազմակերպել: Գծանշումները այցելուին բակից մինչև մուտք ուղեկցում են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարան: Բակում գծանշումները սպասողների համար են, ներսում՝ իրարից համապատասխան հեռավորություն պահելու: Թանգարանում միաժամանակ առավելագույնը կարող է 10 մարդ գտնվել:
«Երեկ ունեցել ենք 28 այցելու: Եվ ընտանիքներով, և անհատ քաղաքացիներ են գալիս: Մեծ խմբերի համար հատուկ կանոններ կան, որ չպետք է գերազանցի 10 հոգի: 10 հոգի թանգարանում լինելու ժամանակ պետք է անպայման սպասեն ներքին բակում կամ դրսի բակում: Կարծում եմ, որ մեծ հոսք կունենանք օգոստոսի վերջին շաբաթը և սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Չեմ կարծում՝ այցելուները իմանան, որ թանգարանը բաց է և չգան: Անցյալ տարի մեծ թվով այցելուներ ենք ունեցել: Այդ թիվը նաև հայաստանաբնակները համալրեցին: Միայն տուրիստներով չէ, որ 22 հազար 111 այցելու ենք ունեցել»,- Shanatnews-ին ասաց Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը:
Վերաբացման առաջին երկու օրերին թանգարանում դեռ կուտակումներ չեն առաջացել: Քաղաքի հյուրերը շաբաթ -կիրակի օրերին են շատ: Վերաբացումից հետո թանգարան այցելում են հիմնականում ընտանիքներով, կոլեկտիվ այցելություններից առայժմ խուսափում են:
Շիրազի, Իսահակյանի ու Մհեր Մկրտչյանի թանգարանները համայնքապատկան են, ոչ մեկը դեռ աշխատանքը չի սկսել: Վերաբացմանը պատրաստ չեն, դեռ պետք է թանգարաններն ախտահանեն, ջերմաչափեր ու դիմակներ գնեն:
Համայնքապատկան թանգարանների ֆինանսավորման եղանակը թույլ չի տալիս պահուստային ֆոնդ ունենալ: Հիմա ջերմաչափ ու ալկոգել գնելու համար քաղաքապետարանը պետք է հատկացումներ կատարի: Յուրաքանչյուր թանգարանին հասանելիք գումարի չափը հստակեցվել է:
«Չաշխատելու նպատակը միայն այն է, որ պետք է ձեռք բերենք ջերմաչափեր, ախտահանիչներ, որ կարողանանք այցելուներին ընդունել: 30 հազար դրամ է հատկացվել յուրաքանչյուր թանգարանին, ինչքան գիտեմ: Երևի երեքշաբթի օրվանից թանգարանը պատրաստ կլինի այցելուներին ընդունելու համար»,- Shantnews-ին ասաց Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
Գյումրիի համայնքապատկան թանգարանները աշխատանքը կվերսկսեն երեքշաբթի: Մինչև սեպտեմբերի վերջ դեռ ներքին տուրիզմի ակտիվությունը, կանխատեսում են, որ չի նվազի: Անցած երկու ամիսներին, երբ թանգարանները դեռ հարկադիր պարապուրդում էին, տարբեր զբոսաշրջային ընկերություններ անհատների ու խմբերով այցելությունների ցանկություն էին հայտնել: Հիմա պատրաստ են նրանց ընդունել։
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...