15:23 11.01.2018
«Հիվանդությունը ավելի հեշտ է կանխել, քան բուժել», «հետևեք առողջությանը», «ստուգվեք տարին գոնե մեկ անգամ»՝ նման հորդորներ ու «հայերը բժշկի չեն այցելում, մինչև դանակը ոսկորին չի հասնում», «հայերը առողջությունը հետին պլանում են թողնում» բովանդակությամբ նախատինքներ, լսել ենք ամեն հարմար առիթով ու էլի շատ կլսենք: Ինչու՞ հարցի պատասխանն էլ յուրաքնչյուրն իր համար ունի:
«Մեր բժիշկները առողջ մարդուն էլ հիվանդ կսարքեն: Քանի դեռ բժիշկի չեմ գնում, չեմ էլ հիվանդանում», – ասում է 51-ամյա Ռիմա Հ-ն: Բժիշկների հանդեպ եղած անվստահությունը հիմքեր ունի: Նման գանգտներ հաճախ տարբեր մարդկանից լսում ենք, բայց բժշկի չայցելելու «արմատներն» ավելի խորն են:
«Փող չունեմ, այդքան հարուստ չեմ, որ տարին մեկ ստուգվեմ: Բժիշկներին հարստացնելու փոխարեն մի ուրիշ հոգս կհոգամ: Բժիշկի դիմում եմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», – պատասխանը, որ տվեց 56-ամյա Մարիետա Ս.-ն, ավելի շատ հետևորդներ ուներ:
Այսուհանդերձ, կան մի շարք հետազոտություններ, որ պարտադիր է անցնել տարին գոնե մեկ անգամ:
Տղամարդկանց համար՝ PSA անալիզ
40 տարեկանից մեծ տղամարդկանց խորհուրդ են տալիս տարեկան մեկ անգամ հանձնել PSA անալիզ (շագանակագեղձ –սպեցիֆիկ հակագեն), որի արդյունքները կարող են ցույց տալ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը։
Ուրոլոգի խորհրադտվությունն էլ 10.000 դրամ արժե:
Մամոգրաֆիա
Մամոգրաֆիան համարվում է կրծքի քաղցկեղի հայտնաբերման լավագույն միջոցը: Մամոգրաֆիայի գները սկսվում են 10.000 դրամից, իսկ սոնոգրաֆիայի հետ միասին այն 20.000 դրամ արժե: Սա լավագույն դեպքում, եթե, Աստված մի արասցե, որևէ խնդիր հայտնաբերվի, շատ ավելի մեծ ծախսեր են՝ ավելի շատ 0-ներով:
Լիպոդոգրամմա
Լիպոդոգրամման որոշում է օրգանիզմի գլխավոր թշնամի համարվող խոլեսթերինի մակարդակը: Այս հետազոտությունը պետպատվերի շրջանակներում չի սպասարկվում, իսկ տարբեր լաբորատորիաներում ու կլինիկաներում գինը, որը ներառում է 4 անալիզ, սկսվում է 12.000 դրամից:
Վահանգեղձի աշխատանքի ստուգում
Վահանագեղձի աշխատանքի խախտումը հանգեցնում է տարբեր օրգանների վնասման: Պոլիկլինիկաներում անվճար սոնոգրաֆիա իրականացվում է, իսկ լաբորատորիաներում ու մասնավոր կլինիկաներում արժեքը սկսվում է 5000 դր-ից: Եթե ամեն ինչ կարգին է, շատ լավ է, բայց հինականում այդպես չի լինում, լրացուցիչ 5 հորմոնի անալիզներ հանձնելու անհրաժեշտությունը լինում է: Կարելի է կռահել, թե ինչու: Պոլիկլինիկաներն ուղղարկում են իրենց հետ համագործակցող լաբորատորիաներ: Իսկ մեկ հորմոնի անալիզի արժեքը 5000-6000 դր է կազմում: 3-5 այդպիսի անալիզ է պահանջվում վահանագեղձի աշխատանքի ստուգման համար:
Կոլոնոսկոպիա
Կոլոնոսկոպիան մեթոդ է, որով հնարավոր է ստուգել աղիների վիճակը՝ կանխելով ուռուցքի մեկ այլ տարածված տեսակը՝ աղիների քաղցկեղը: Այս հետազոտությունը կրկին հնարավորություն է տալիս վաղաժամկետ հայտնաբերել հիվանդությունը: Պետպատվերի շրջանակներում չի իրականացվում, իսկ գները տատանվում են 20.000-60.000 դր-ի սահմաններում: Հետազոտությունը արվում է նաև էպիդուրալ անզգայացումով:
Թեստ «Պապանիկոլաու»
Թեստը հնարավորություն է տալիս վաղ ժամկետներում հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը: Առանձին կլինիկաներում ու լաբորատորիաներում այն սկսվում է 10.000 դր-ից, սակայն այս թեստը արվում է նաև պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ պոլիկլինիկաներում այն անվճար է:
Միայն թե այստեղ անվճարն էլ խիստ հարաբերական է: Պոլիկլինիկաներում, այո՜, մատուցվում են անվճար ծառայություններ ու անալիզներ, սակայն դրանց քանակը սահմանափակ է: Այցելությունների գրեթե 90 %-ի դեպքում անհրաժեշտություն է լինում, ավելի ճիշտ՝ բժիշկն անհրաժեշտություն է տեսնում համագործակցող լաբորատորիա այցելելու, լրացուցիչ անալիզներ հանձնելու: Ի դեպ՝ եթե անվճար տված անալիզների պատասխաններին երկար սպասել չես ուզում, դրա համար էլ պետք է վճարես: Անվճարն էլ սահմանափակ է՝ երկրորդ, երրորդ անալիզի համար արդեն գումար են պահանջում: Հիվանդն էլ վճարում է՝ առանց հստակ իմանալու՝ այդ վճարը օրենքով է նախատեսված, թե….
Ի դեպ՝ բժշկի խորհրդատվությունը մասնավոր կլինիկաներում անվճար չէ՝ լավագույն դեպքում 5000 դրամ էլ գրպանում պահեք բժշկի խորհրդատվության համար:
Որևէ խնդրի հայտնաբերման դեպքում էլ դեղատուն մտնելիս, եթե գրպանում գոնե 10.000 դրամ չունենաս, գուցե այնտեղից դուրս գաս դեղերի կեսը չգնած: Կամ էլ այս դեպքում ապավինում ենք արտերկրում գտնվող բարեկամներին, որտեղ դեղերն ավելի էժան են, շատերի պնդմամբ՝ նաև որակով:
Ի՞նչ ստացվեց. Տարին մեկ անգամ պարտադիր հետազոտություն անցնելու համար պետք է ունենաս կլորիկ մի գումար, որով կարելի է, ասենք, երեխայի հագուստի, ուսման, սննդի կամ այլ հարցեր լուծել՝ հույսով, որ դանակը ոսկորին՝ գոնե մոտ ապագայում, չի հասնի:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...