19:39 26.08.2020
Այս տարի Գյումրիի օրվա տոնական ծրագիրն այլ ձևաչափ ունի․ առանց բազմամարդ ու մեծամասշտաբ միջոցառումների տոն է լինելու։ Համացանցային հարթակները սեպտեմբերի 5-ին ներբեռնված կլինեն մշակութային իրադարձություններով։ Առաջին անգամ սիմֆոնիկ և ժողգործիքների պետական նվագախմբերը ելույթ կունենան առանց հանդիսատեսի։ Սա, իհարկե, անսովոր է մի քաղաքում, որտեղ նվագախմբերը համերգների ժամանակ հանդիսատեսի պակաս չեն ունեցել:
Սև բերդ ամրոցում լարված փորձերն է անում Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը։ Երաժիշտներն ամեն ինչ անելու են, որ վիրտուալ տարբերակով հանդիսատեսին նույն ջերմությունը փոխանցեն, ինչ իրականում է՝ բեմից:
Սեպտեմբերի 5-ին առցանց հեռարձակմանը համերգային ծրագրերով կմիանա նաև Հայորդաց տան պատանիների երգչախումբը: Այս տարի քաղաքի օրն անցկացվում է «Իմ սեր Գյումրի» խորագրով։ Սիրո և խաղաղության ուղերձ ունի նաև Գյումրիին նվիրված երգը, որը երիտասարդների նախաձեռնությամբ է կյանքի կոչվել։ Երգը և տեսահոլովակը առաջին անգամ կներկայացվի սեպտեմբերի 5-ին։
Քաղաքի օրվա միջոցառումների մի մասնիկն են կազմելու մշակութային ու մարզական կենտրոնների բացման արարողությունները։ Սեպտեմբերի 5-ին Գյումրին մեկ հարկի տակ կունենա ալեքպոլյան ու Կումայրիի ժամանակաշրջանների թանգարան, քաղաքային գրադարան և ցուցասրահ՝ նկարիչների գործերի ցուցադրության նոր վայր։ Այդ օրը շահագործման կհանձնվի գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը։
Միջոցառումներին ու ինչպես նաև համերգային ծրագրերին գյումրեցիներն ու հյուրերը կհետևեն օնլայն հարթակում։ Վիրտուալ շրջագայությունը կհասնի մինչև Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիր, որը վերանորոգումից հետո նոր տեսքով այսուհետ կընդունի զբոսաշրջիկների։ Կառուցվել է քարե գորգ, վերանորոգվել են շատրվանները։
Իսկ Մայր Հայաստան հուշահամալիրը քաղաքի այն բարձ կետն է, որտեղից ամբողջ քաղաքն է երևում՝ իր պատմական միջուկով ու եկեղեցիներով։ Արևոտ օրերն էլ թույլ են տալիս պարզ տեսնել քառագագաթ Արագածը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...