Ի՞նչ պայմաններով ու արդյոք հնարավո՞ր կլինի սեպտեմբերի 15-ից վերաբացել Գյումրիի մանկապարտեզները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ի՞նչ պայմաններով ու արդյոք հնարավո՞ր կլինի սեպտեմբերի 15-ից վերաբացել Գյումրիի մանկապարտեզները

20:00 27.08.2020

Համավարակի ու սահմանափակումների պայմաններում մայիսին էր, որ Գյումրիի 24 մանկապարտեզից ընդամենը 7-ը վերսկսեց աշխատել ու, 10-ը օր չանցած, նորից վերադարձան հարկադրված պարապուրդի։ Ձախողված փորձի պատճառները մի քանիսն էին։ Ծնողներին չգոհացրեց մեկանգամյա սնունդն ու սպասքը տնից տանելու պայմանը, հաճախող երեխաներն էլ  շատ քիչ էին։ 5 ամիս անց, եթե վերաբացվելու հարց  առաջանա, այս անգամ խիստ են դրված  պահանջները մանկապարտեզների տնօրենների առջև՝  հստակեցնել հաճախումների թիվը։

 

Մանկապարտեզներում  նորից նախապատրաստական աշխատանքներ են: Մուտքից ջերմաչափում է լինելու, ձեռքերի ախտահանում, որից հետո թույլ կտրվի երեխաների մուտքը մանկապարտեզ: Իսկ խմբասենյակները անպայման ապահովված պետք է լինեն սանիտարահիգիենիկ պարագաներով:

«Անի պարտեզ»-ում ավագ խմբի 29 սաներից  25-ն էլ  չեն հաճախելու մանկապարտեզ, առաջին դասարան են գնալու, մյուս 4-ը միջին խմբի սաների հետ կձևավորեն այս տարվա ավագ խումբը։ Թե քանի սան կունենան այս խմբում, բոլոր ծնողների համաձայնությունը ստանալուց հետո թիվ կունենան։

 

Վերաբացվելու պարագայում ոչ միայն ծնողի պարտականություններն են ավելանալու, նաև մանկապարտեզն է ենթարկվելու որոշ պահանջների։ Խմբերում 12-ից ավելի երեխա չպետք է լինի, այսինքն՝ մանկապարտեզը նախապատվություն է տալու աշխատող ծնողների երեխաներին:
Այս ընթացքում աշխատող ծնողները երեխաներին պահելու այլ տարբերակ գտան։ Մասնավոր նախակրթարաններն ու կենտրոնները բաց էին երեխաների համար։ Բարձր վարձավճարի պայմաններում ծնողները չհրաժարվեցին երեխաներին ուղարկել՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե ինչու պարետատան որոշումը անհավասար պայմաններ է ստեղծել համայնքային մանկապարտեզների համար։

Եթե մանկապարտեզները բացվեն, դա կլինի ուսումնական տարվա մեկնարկի հետ՝ սեպտեմբերի 15-ին։ Մինչև սեպտեմբերի 11-ը համայնքային ենթակայության մանկապարտեզները կներկայացնեն հաճախող երեխաների քանակը։ Հաշվի առնելով նաև այն, որ շատ երեխաներ դեռ մասնավոր նախակրթարաններ ու կենտրոններ կշարունակեն հաճախել, Գյումրիի 24 մանկապարտեզներից մի քանիսը հավանաբար չեն էլ վերաբացվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP